News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը պարզաբանումներ է տվել ապրիլի 6-ին գործարար Օլեգ Դերիպասկայի եւ նրա «UC Rusal», «En +» եւ այլ ընկերությունների նկատմամբ կիրառված պատժամիջոցների վերաբերյալ: Մասնավորապես, նախարարությունը գրում է, որ սահմանափակումները կարող են չեղարկվել, եթե Օլեգ Դերիպասկան հրաժարվի ընկերության վերահսկողությունից, հաղորդում է «Վեդոմոստի»-ն:

UC Rusal-ը դիմել է OFAC-ին պատժամիջոցների ցանկից ընկերությանը հանելու խնդրանքով: Այն քննարկվում է, նշվում է Ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինի հայտարարության մեջ:

«Ընկերությունն արդեն զգացել է ԱՄՆ պատժամիջոցների ազդեցությունը Դերիպասկայի հետ ունեցած կապի պատճառով, սակայն ԱՄՆ կառավարության գործողությունները ուղղված չեն աշխատասեր մարդկանց դեմ, որոնք կախված են UC Rusal- ից եւ նրա դուստր ընկերություններից», - ասվում է հաղորդագրության մեջ:

Դերիպասկան UC Rusal-ում վերահսկող բաժնետեր չէ, նրա «En +»-ը ընկերությունում միայն 48 տոկոս բաժնետոմսերին է տիրապետում: Սակայն ըստ համաձայանգրի, որը բաժնետերերը ստորագրել էին մինչեւ  Հոնկոնգի բորսայում ընկերության IPO-ն, «En +»-ը ճանաչվում է որպես վերահսկող բաժնետեր:

Բացի այդ OFAC-ի պատժամիջոցների ցանկից UC Rusal-ին բացառելու խնդրանքի քննարկման կապակցությամբ, ԱՄՆ-ն թողարկել է լիցենզիա, որը թույլ է տալիս հակագործակալներին ընկերության հետ գործարքները փակել մինչեւ 2018-ի հոկտեմբերի 23-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ