News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Թավշյա հեղափոխության բոլոր ձերբակալված անդամները պետք է անհապաղ ազատ արձակվեն։ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքում հայտարարել է, որ վարչապետի պաշտոնակատար Կարեն կարապետյանի հետ հստակ պայմանավորվածություններ են ձեռքբերել։

Նա նշել է, որ ձերբակալվածները պիտի ազատվեն մինչեւ միջոցառման ավարտը։ «Միջոցառմանը հետեւելու է համերգ, պետք է առանց բացառության բոլորը, ազատ արձակվեն։ Հաջորդ փուլում պիտի անդրադառնանք քաղբանտարկյալների խնդրին եւ բոլոր քաղբանտարկյալները պետք է ազատ արձակվեն։ Իսկ ոստիկանությունը անհապաղ դադարեցնում է  շարժման մասնակիցներին բերման ենթարկելու գործընթացը»։

Փաշինյանը նշեց, որ պայմանավորվել են, որ իրավիճակը պահելու են վերահսկելի։ Նա կոչ արեց, որ միջոցառումը որեւէ տհաճ միջադեպով չպիտի ստվերվի։ «Պետք է լինի, ուրախ, զվարթ, հաղթական, բայց որեւէ ծառի ճյուղի պետք է վնաս չհասցվի»,- ասել է Փաշինյանը՝ հորդորելով զերծ մնալ ալկոհոլի օգտագործումից։

Նա նաեւ նշել է, որ վաղը գործողությունները նվիրում են օրվա խորհրդին, եւ առաջարկել է, որ 15:00-ին Հանրապետության հրապարակից քայլեն դեպի Ծիծեռնակաբերդ։ «Մեր նահատակներին ասելու, որ մեր ժողովուրդը այլեւս հաղթել ու անպարտ է»,- նշել է Փաշինյանը եւ հավելել. «Մեր հեղափոխության առաջին փուլը ավարտված է։ Եւ ես ուզում եմ հաստատել, որ լիազորում եք ինձ բանակցելու վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի հետ՝ իշխանության անցնցում եւ անվերապահ փոխանցման թեմայի շուրջ»։

Փաշինյանի ելույթից հետո Հանրապետության հրապարակում համերգ պիտի տա «Ոստան հայոց» խումբը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլորիս համար հանելուկ էր, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց. Ծառուկյան
Փաշինյանն էն մարդն ա, որ ոչ ոք իրա վրա չի կասկածում, իրա դուխի, իրա մտքի....
Ձեզ կողմ քվեարկած անձանց չդիտարկեք ձերը. Վահրամ Բաղդասարյանը՝ Փաշինյանին
Այդ տասը անձինք եւս կիսում են մեր դիրքորոշումը, պարզապես կողմ են քվեարկելու...
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը. ՀՅԴ-ն եւ «Ծառուկյանը» կողմ են քվեարկելու
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը...
Այսօրվանից Հայաստանում սկսելու են անշրջելի փոփոխություններ. Էդմոն Մարուքյան
Ակնհայտ էր, որ տասնամյակներով ձեւավորված համակարգը փտել էր...
Այո՛, աշխարհը զարմացավ. Բաբլոյանը համաձայնվեց Լենա Նազարյանի հետ
Կարելի էր եւ հատուկ նշել՝ զարմացավ իշխանության պահվածքով, իրավապահ մարմինների կեցվածքով...
Այս հեղափոխությունը կարող է լինել նաեւ ձերը. Արամ Սարգսյանը՝ ՀՀԿ-ին
Դրա համար պետք է ուղղակի պատասխանել մի քանի հարցի...
Ամենաշատ