News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Թբիլիսիի քաղաքային դատարանը մեղավոր է ճանաչել նախկին պաշտպանության նախարար Բաչո Ախալային պաշտոնաթող գնդապետ Սերգո Տետրաձեի մահվան գործով եւ նրան դատապարտել 9 տարվա ազատազրկման, հաղորդում է Civil Georgia-ն:

Գլխավոր դատախազության տվյալներով՝ 2011 թվականի սեպտեմբերին Բաչո Ախալայան, պաշտպանության նախարարի պաշտոնում աշխատելիս, Ռուսաստանի օգտին լրտեսության խոստովանության պահանջով կազմակերպել է մի քանի անձանց խոշտանգումները,  ինչպես նաեւ սեռական բռնություն ձերբակալվածի նկատմամբ:

Բաչո Ախալայան, որն այսօրվա դատական նիստին ներկա չէր, կարճ հայտարարություն է տարածել սոցիալական ցանցերով, որում իր դեմ կայացրած վճիռը գնահատել է որպես «վիրավորական»: Նախկին պաշտպանության նախարար Բաչո Ախալայան արդեն դատապարտվել է մի քանի այլ քրեական գործերով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ