News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Խելամիտ եւ իմաստուն քայլ։ «Ազատություն»  ռադիոկայանի հետ զրույցում այսկերպ է  մեկնաբանել Սերժ Սարգսյանի հրաժարականի որոշումը ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։

«Բոլոր մնացած խնդիրներից խուսափելու համար ավելի բարձր ինքը գնահատեց իր պետության շահերը, քան իր անձնական շահերը: Սա քաղաքական գործչի, պետական գործչի կատարած քայլ էր: Քաղաքական գործընթաց է․ կսպասենք, կհետեւենք զարգացումներին»,- ասել է նա՝ նշելով, որ վերջին օրերի մեր քննարկումներից հետո իր համար այն անսպասելի չէր. «Քննարկումներ եղել էր, բայց նման զարգացումների դեպքում անակնկալ չէր, որ կլինի նման որոշում, որովհետեւ մենք հավատում ենք նախկին նախագահի՝ Սերժ Սարգսյանի իմաստուն մոտեցումներին, նրա պետական մտածելակերպին: Եվ մենք գիտեինք, որ նմանատիպ քայլ կլինի, որովհետեւ հակառակ քայլը շատ վատ հետեւանքներ կունենար»:

Ըստ Բաղդասարյանի, հակառակը ուժի կիրառումն էր, ինչին Սարգսյանը չգնաց։ Սերժ Սարգսյանը շարունակելու է լինել ՀՀԿ ղեկավարն ու առաջնորդը։

Խոսելով բանակցությունների մասին՝ վահրամ Բաղդասարյանը նշել է, թե քաղաքականության մեջ ոչինչ չեմ բացառում: «Բայց համբերեք զարգացումներին, այսօր քաղաքական մեծամասնությունը դա Հանրապետական կուսակցությունն է, եւ ինքը կորոշի, թե ինչ թեկնածու առաջադրի»,- ասել է նա նշելով, որ թեկնածուն պետք է որոշի Ազգային ժողովը: Իսկ բանակցությունները սկսվելու են ապրիլի 25-ից։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլորիս համար հանելուկ էր, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց. Ծառուկյան
Փաշինյանն էն մարդն ա, որ ոչ ոք իրա վրա չի կասկածում, իրա դուխի, իրա մտքի....
Ձեզ կողմ քվեարկած անձանց չդիտարկեք ձերը. Վահրամ Բաղդասարյանը՝ Փաշինյանին
Այդ տասը անձինք եւս կիսում են մեր դիրքորոշումը, պարզապես կողմ են քվեարկելու...
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը. ՀՅԴ-ն եւ «Ծառուկյանը» կողմ են քվեարկելու
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը...
Այսօրվանից Հայաստանում սկսելու են անշրջելի փոփոխություններ. Էդմոն Մարուքյան
Ակնհայտ էր, որ տասնամյակներով ձեւավորված համակարգը փտել էր...
Այո՛, աշխարհը զարմացավ. Բաբլոյանը համաձայնվեց Լենա Նազարյանի հետ
Կարելի էր եւ հատուկ նշել՝ զարմացավ իշխանության պահվածքով, իրավապահ մարմինների կեցվածքով...
Այս հեղափոխությունը կարող է լինել նաեւ ձերը. Արամ Սարգսյանը՝ ՀՀԿ-ին
Դրա համար պետք է ուղղակի պատասխանել մի քանի հարցի...
Ամենաշատ