News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հանդես է եկել հայտարարությամբ:

Հայտարարության մեջ ասվում է. «ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի ժամանակին տրված հրաժարականը, ձերբակալված երեք պատգամավորների ազատ արձակումը Հայաստանի զարգացման նոր փուլ սկզբնավորելու նախադրյալներ են ստեղծում։ Այդ փուլի ճիշտ մեկնարկի համար անհրաժեշտ է երկխոսությամբ, համախոհությամբ ձեւավորել այնպիսի քաղաքական օրակարգ, որը կընդգրկի երկրում անհրաժեշտ արագ բարեփոխումների ժամանակացույցն ու ճանապարհային քարտեզը։

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը շարունակելու իր ջանքերը այդ երկխոսության ու համախոհության ձեւավորման համար։

Սկսված գործընթացի հաջողության հիմնական գրավականը մեր քաղաքացիների, հատկապես երիտասարդ սերնդի ակտիվությունն է։ Շատ կարեւոր է ապահովել հաջորդ հանգրվանի հաջողությունը։ Պետք է շարունակել ժողովրդային շարժման բացառապես խաղաղ բնույթը,  զուգահեռաբար հաշվի առնելով երկրում բնականոն կյանքի հաստատման անհրաժեշտությունը։ Ժողովրդային շարժումը պետք է շարունակի թույլ չտալ որեւէ արտաքին միջամտություն մեր ներքին կյանքին եւ պայմաններ ապահովի առկա խնդիրները քաղաքական դաշտում լուծելու համար։

Հայոց Ցեղասպանության նահատակների հիշատակի օրվա նախօրեին համաժողովրդային այս ձեռքբերումը անհրաժեշտ է վերածել համազգային համախոհության, մեր Հայրենիքի թռիչքային զարգացման  նոր ու հուժկու ազդակի»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլորիս համար հանելուկ էր, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց. Ծառուկյան
Փաշինյանն էն մարդն ա, որ ոչ ոք իրա վրա չի կասկածում, իրա դուխի, իրա մտքի....
Ձեզ կողմ քվեարկած անձանց չդիտարկեք ձերը. Վահրամ Բաղդասարյանը՝ Փաշինյանին
Այդ տասը անձինք եւս կիսում են մեր դիրքորոշումը, պարզապես կողմ են քվեարկելու...
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը. ՀՅԴ-ն եւ «Ծառուկյանը» կողմ են քվեարկելու
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը...
Այսօրվանից Հայաստանում սկսելու են անշրջելի փոփոխություններ. Էդմոն Մարուքյան
Ակնհայտ էր, որ տասնամյակներով ձեւավորված համակարգը փտել էր...
Այո՛, աշխարհը զարմացավ. Բաբլոյանը համաձայնվեց Լենա Նազարյանի հետ
Կարելի էր եւ հատուկ նշել՝ զարմացավ իշխանության պահվածքով, իրավապահ մարմինների կեցվածքով...
Այս հեղափոխությունը կարող է լինել նաեւ ձերը. Արամ Սարգսյանը՝ ՀՀԿ-ին
Դրա համար պետք է ուղղակի պատասխանել մի քանի հարցի...
Ամենաշատ