ԱՄՆ Գերագույն դատարանն ուժի մեջ է թողել Բոբի Բոստիչի 241 տարվա բանտարկության դատավճիռը, չնայած նրան, որ հանցագործության պահին նա 16 տարեկան էր, հաղորդում է AFP-ն:
Դատարանի որոշումը նշանակում է, որ Բոբի Բոստիչը վաղաժամկետ պայմանական ազատազրկման իրավունք չի ունենա, մինչեւ 112 տարեկան չդառնա:
1995-ի հունվարին Բոստիկը եւ նրա 18-ամյա ընկերը մի շարք զինված կողոպուտներ են կատարել Սենթ Լուիսի փողոցներում: Ընդհանուր առմամբ, մեկ օրում նրանք 18 հանցագործություններ են կատարել: