News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ամբողջ հայկական զբոսաշրջային արդյունաբերությունն աշխատում է տարեցների համար՝ հայկական սփյուռքի տարեցների համար: Այս մասին  «In Tour Expo» զբոսաշրջային ցուցահանդեսի շրջանակում դասախոսության ժամանակ հայտարարել է թվային մարքեթինգի հայտնի մասնագետ Մայք Լազիեւը:

Նախ, նրա խոսքով, մարքեթինգը վիքիպեդիա չէ եւ պետք չէ զբոսաշրջային կայքերում տեղադրել տեղեկատվություն, որը կարելի է գտնել վիքիպեդիայում: Նա խորհուրդ է տվել հայկական տուր օպերատորներին ակտիվորեն աշխատել այնպիսի զբոսաշրջային պորտալների հետ, ինչպիսիք են՝  TripAdvisor-ը, Booking.com-ը եւ Quora-ն (հարցերի եւ պատասխանների կայք): Բայց միեւնույն ժամանակ պետք է կարողանալ գրել պարզ, մատչելի լեզվով, այլ ոչ թե փորձել Եղիշե Չարենց ձեւանել եւ կես էջանոց նախադասություններ գրել:

 «Երբ մենք սկսում են ինչ-որ բան գրել, մենք ասում ենք, որ պետք է դա շատ լուրջ անենք: Մենք պետք է դա այնքան լուրջ անենք, որ ես հասցնեմ տխրել դրանից եւ ցանկանամ քնել», - ասել է նա՝ հավելելով, որ ընդհակառակը՝ տեքստերով պետք է դրականը փոխանցել:

Մասնագետի խոսքով՝ չի կարող լինել այնպիսի գովազդ, որը բոլոր զբոսաշրջիկներին կստիպի գալ:

«Կան մարդիկ, որոնք այստեղ են գալիս համեղ ուտելու համար: Կան մարդիկ, որ ցանկանում են հեծանիվով Արագած բարձրանալ: Կան նաեւ մարդիկ, որոնք այստեղ են գալիս Խորվիրապ գնալու համար», - ասել է նա՝ հավելելով, որ հայկական տուր օպերատորներն իրենց գովազդներով կորցնում են երիտասարդ զբոսաշրջիկներին:

Ուստի նրանք պետք է սկզբում առանձնացնեն թիրախային լսարանը, որի հետ ցնականում են աշխատել, իսկ հետո յուրաքանչյուր խմբի համար ռազմավարություն մշակեն:

Իսկ մեզ մոտ նրա խոսքով, երիտասարդներին առաջարկում են նույն էքսկուրսիաները, ինչ տարեցներին: Շատ հայեր արդեն ամեն ինչ գիտեն Հայաստանի, մասին, գիտեն Նարեկացու մասին, իսկ նրանց տալիս են զբոսավար, որը պատմում է  Նարեկացու մասին:

Ռուսները գալիս են Հայաստան համեղ սնվելու համար, իրանցիները՝ ուտել-խմելու, ակումբներ այցելելու համար: Ուրեմն պետք է գրել դրա մասին: «Որովհետեւ եթե նա եկել է, կերել-խմել է, գոհ ու երջանիկ է, նրան հեշտությամբ կարելի է շատ այլ բաներ վաճառել», - նկատել է նա:

Եվս մեկ սխալն, ըստ Մայք Լազիեւի, այն է, որ «մենք մեզ շատ լուրջ ենք ներկայացնում»:

«Մենք այնքան ծանր ենք, որ այդ ծանրությունը դնում ենք մեր այցելուների ուսերին: Ոչ, մենք ոչ մի թեթեւ բան չենք առաջարկում: Մենք կնկարենք մեծ սար, կողքը կդնենք մեծ հյուրանոց, ներսում էլ մեծ մահճակալ: Մեծ, ծանր, լուրջ: Իսկ դուք ուզո՞ւմ եք ամբողջ կյանքում ծանր իրեր տեսնել: Ձանձրալի՞ է չէ», - ասել է նա:

Հիշեցնենք, որ Yerevan expo ցուցադրական կենտրոնում ապրիլի 20-22-ը միաժամանակ անցկացվում էին երկու միջազգային ցուցահանդեսներ՝ «In Tour Expo» եւ «SportWay», որոնք ներկայացնում էին, թե որքան մարտչելի եւ մրցունակ է Հայաստանը համաշխարհայիյն զբոսաշրջային շուկայում եւ ինչով այն կարող է զարմացնել զբոսաշրջիկներին 2018-ին:

«InTour Expo»-ին մասնակցում էին 90 ներկայացուցիչներ՝ Հայաստանից, Արցախից, Ռուսաստանից, Չեխիայից, Իրանից, Եգիպտոսից եւ այլ երկրներից:

Ցուցահանդեսների տեղեկատվական հովանավորն էր NEWS.am գործակալությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահպանելով ու ներկայացնելով հայկականը․ կայացավ One Way Tour–ի Tourism&more կոնֆերանսը
Ի՞նչ դեր կարող են ունենալ զբոսաշրջային ընկերությունները հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության գործում...
Մարտին Հայաստան է այցելել 154 հազար 215 զբոսաշրջիկ. դա 5700-ով պակաս է 2023-ի մարտի համեմատ
2024 թ․ մարտ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Սիսիան Պօղոսեանը վերանշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով...
ՀՀ-ն ու Չինաստանն ամրապնդել են համագործակցությունը կրթության, մշակույթի, գիտության և զբոսաշրջության ոլորտներում. դեսպան
Պարոն Ֆանգ Յոնգը նաև ընդգծել է Հայաստան-Չինաստան բարեկամության ընկերության դերն այդ կապերի...
Հայաստանը մի շարք երկրների համար կդառնա զբոսաշրջային նոր ուղղություն. Նոր ծրագիր է մեկնարկում
Հրավիրել և ֆինանսավորել ենք, որպեսզի տուրիստական երկրների ներկայացուցիչները Բալթյան երկրներից գան Հայաստան ինֆոտուրի, որպեսզի...
Այս տարվա փետրվարին ՀՀ է այցելել 127 հազար զբոսաշրջիկ. 2023-ին դա եղել է 130 հազար
2023 թ․ փետրվարին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (43%), Վրաստանից (14%) և Իրանից (7%)...
Ամենաշատ