News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ապրիլի 24-ին Մեծ եղեռնի սրբադասված նահատակների հիշատակին նվիրված համապետական միջոցառումների անցկացման անվտանգության ապահովման նկատառումներից ելնելով՝ ՀՀ ոստիկանությունը հորդորում է երթեւեկության բոլոր մասնակիցներին խստագույնս պահպանել երթեւեկության կանոնները, տրանսպորտային միջոցները շահագործելիս չխախտել օրենսդրության պահանջները, բացառել վերջին մի քանի օրերում տարածում ստացած առանց հաշվառման համարանիշների, ավտոմոբիլների խցիկներից կախված վիճակում վարելու, ինչպես նաեւ անհարկի ձայնային ազդանշաններ տալու դեպքերը:

Ոստիկանությունը զգուշացնում է, որ բոլոր իրավախախտ վարորդները կենթարկվեն օրենքով սահմանված պատասխանատվության:

Տպել
Ամենաշատ