News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգները Կանադային առաջարկել է ցանկացած օգնություն, որի կարիքը կարող են ունենալ Տորոնտոյում անցորդներին բեռնատարով վրաերթի ենթարկելուց հետո: Այս մասին նշված է երկուշաբթի տարածված Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսի գրավոր հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Միացյալ Նահանգների կառավարությունը պարտավորվում է տրամադրել ցանկացած օգնություն, որի կարիքը Կանադան կարող է ունենալ»,- նշել է նա՝ ցավակցություն հայտնելով պատահարի հետեւանքով զոհվածների հարազատներին եւ տուժածներին:

Ավելի վաղ Տորոնտոյի ոստիկանապետ Մարկ Սանդերսը հայտնել էր, որ վրաերթի հետեւանքով զոհվել է 10 մարդ, եւս 15-ը՝ վնասվածքներ ստացել: Կատարվում է քննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ