News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Տորոնտոյում բեռնատարով հետիոտնին վրաերթի ենթարկելը, հնարավոր է, ահաբեկչություն է, սակայն քննությունը հիմա դիտարկում է բոլոր վարկածները: Այս մասին Կանադայի ազգային հեռուստաալիքներով հեռարձակվող մամուլի ասուլիսում հայտնել է քաղաքի ոստիկանապետ Մարկ Սանդերսը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Մենք ոչ մի բան չենք բացառում, բայց մեր տրամադրության տակ եղածի հիման վրա դեռեւս վաղ է եզրակացություններ կատարել: Քննությունը շարունակվում է: Մենք փորձում ենք պարզել պատճառները»,- հայտարարել է նա՝ պատասխանելով ահաբեկչության հնարավորության մասին հարցին: Նա նշել է, որ «այս ակցիան նման է նախապես պատրաստված լինելուն»:

Սանդերսը հայտնել է, որ ձերբակալված վարորդը Ռիչմոնդի 25-ամյա բնակիչ Ալեք Մինասյանն է: Նա բնակվում է Ռիչմոնդ Հիլլում, Տորոնտոյի հյուսիսային արվարձանում: LinkedIn-ի էջում նա նույնականացված է որպես Սենեք քոլեջի ուսանող:

Հիմա նրա հետ աշխատում են քննիչները, նա հրաժարվել է որեւէ մանրամասն հայտնել: «Երբ նրան մեղադրանք ներկայացնենք, ձեզ կհայտնենք»,- ասել է Սանդերսը:

Ոստիկանապետը չի մեկնաբանել ձերբակալվածի տարբեր գործողությունները, որոնք հիմա քննարկվում են լրատվամիջոցներում եւ համացանցում: Նրա տվյալներով՝ վրաերթի հետեւանքով զոհվել է 10 մարդ, եւս 15-ը՝ մարմնական վնասվածքներ ստացել: Ներկայումս բոլոր զոհերի ինքնությունը հայտնի է: Ավելի վաղ հայտնի էր 10 զոհվածի եւ 16 վիրավորի մասին:

Ոստիկանապետը հստակեցրել է, որ արտակարգ դեպքը տեղի է ունեցել երկուշաբթի տեղական ժամանակով 13:26-ին Տորոնտոյի հյուսիսային հատվածի Յանգ փողոցում: Բեռնատարը ընթացել է դեպի մայթ եւ սկսել մարդկանց ճզմել: Մեքենայի վարորդին ոստիկանները ձերբակալել են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ