News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Մեծ յոթնյակի» երկրները կոչ են անում Իսրայելին ու Պաղեստինին անհապաղ վերականգնել բանակցությունները, որոնք կապահովեն հակամարտության երկու կողմերի անվտանգությունը։ Այս մասին ասված է «Մեծ յոթնյակի» արտաքին գործերի նախարարների եւ ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի համատեղ հայտարարությունում, փոխանցում է ՏԱՍՍ–ը։ 

«Մենք նախկինի պես անհանգստացած ենք իսրայելա–պաղեստինյան հակամարտությամբ։ Մենք կողմ ենք հանդես գալիս իսրայելցիների եւ պաղեստինցիների անհապաղ բանակցություններին վերադառնալուն, որը հակամարտության երկու կողմերի համար կապահովի խաղաղություն եւ անվտանգություն՝ հաշվի առնելով ՄԱԿ ԱԽ բանաձեւը»,–նշել են քաղաքական գործիչները։  

G7 արտաքին գործերի նախարարների հանդիպումը տեղի է ունեցել Տորոնտոյում ապրիլի 22-23–ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ