News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Մեծ յոթնյակի» երկրներն ակնկալում են Հյուսիսային Կորեայի ամբողջական ապամիջուկայնացում միջուկային փարձարկումները դադարեցնելու մասին Փհենյանի  հայտարարությունից հետո։ Այս մասին ասված է «Մեծ յոթնյակի» արտաքին գործերի նախարարների եւ ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի համատեղ հայտարարությունում, փոխանցում է ՏԱՍՍ–ը։ 

Հայտարարությունում նշվում է, որ այժմ Հյուսիսային Կորեան պետք է ցույց տա «ապամիջուկայնացման շուրջ հստակ գործողություններ» եւ շեշտվում է, որ համաշխարհային հանրությունը չի ընդունում Հյուսիսային Կորեային միջուկային զենքով։ «Մենք նաեւ Հյուսիսային Կորեային հասկացնել ենք տվել, որ դիվանագիտական լուծումը, որը կտանի  զանգվածային ոչնչացման զենքի եւ հրթիռների, ինչպես նաեւ դրանց հետ կապված ձեռնարկությունների ամբողջական, հաստատված եւ անշրջելի ոչնչացմանը։ Սա Հյուսիսային Կորեայի համար միակ կենսունակ տարբերակն է, ինչը կբերի ամբողջ միջազգային հանրության լավագույն ապագային»,–նշված է հայտարարությունում։

ԱԳ նախարարները կոչ են անում Փհենյանին հետեւել ՄԱԿ բոլոր բանաձեւերին եւ հրաժարվել վնասակար հաքերային գործունեությունից: Հակառակ դեպքում, երկրի նկատմամբ սահմանված պատժամիջոցները ոչ միայն չեն վերացվի, այլ նաեւ կխստացվեն։

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլոր կողմերի շահերից է բխում Կորեական թերակղզում խաղաղության և կայունության ապահովումը. Չինաստանի ԱԳՆ
Չինաստանն ի գիտություն է ընդունել (Հյուսիսային Կորեա) արբանյակի արձակման մասին հայտարարությունը...
Կիմ Չեն Ինը հայտնել է Կորեական թերակղզու ջրերում միջուկային պատերազմի վտանգի մասին 
Թշնամական ուժերի, այդ թվում՝ ԱՄՆ-ի, անխոհեմ առճակատման զորավարժությունների պատճառով...
Գուտերեշը հայտարարել է Հյուսիսային Կորեայի ամբողջական ապամիջուկայնացմանը ՄԱԿ-ի անսասան հանձնառության մասին
«Հիմնական նպատակն ամբողջ տարածաշրջանում խաղաղության, անվտանգության եւ կայունության հաստատումն է...
Փհենյան. Վաշինգտոնի եւ Սեուլի համատեղ զորավարժությունները Կորեական թերակղզին կանգնեցնում են պատերազմի շեմին
Միացյալ Նահանգները եւ Հարավային Կորեան համատեղ զորավարժություններ կանցկացնեն...
Բայդենը Հյուսիսային Կորեայի դեմ ԱՄՆ պատժամիջոցները երկարաձգել է եւս մեկ տարով
Խոսքը Փհենյանի դեմ այսպես կոչված արտակարգ դրության երկարաձգման մասին է, որը 2008, 2010, 2011, 2015, 2016 եւ 2017 թթ. ստորագրված նախագահական մի շարք հրամանագրերի հիման վրա սահմանված սահմանափակումների պահպանում է նախատեսում...
Հարավային Կորեայի նոր նախագահը Հյուսիսային Կորեային կոչ է արել միջուկազերծում իրականացնել
Յուն Սոկ Յոլը խոստացել է աջակցել Հյուսիային Կորեայի զարգացմանը...
Ամենաշատ