Նեշվիլում (ԱՄՆ Թենեսի նահանգ) պաշտոնական մեղադրանքներ են առաջադրվել 4 մարդու սպանած 29-ամյա Տրեվիս Ռայնքինի դեմ: Նա այժմ բանտում է, հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Նեշվիլի ոստիկանությունը: «Սպանության համար մեղադրվող Տրեվիս Ռայնքինը գտնվում է քաղաքային բանտում՝ կալանավորման մասին 4 որոշումների հիման վրա»,- իրենց թվիթերյան էջին հայտնել են իրավապահ մարմինները:
Associated Press-ի տվյալներով՝ մեղադրյալի համար մինչ դատավարությունն ազատ արձակման համար գրավի չափը 2 միլիոն դոլար է սահմանվել:
Հիշեցնենք, որ միջադեպը տեղի էր ունեցել կիրակի օրը Waffle House ցանցի ռեստորաններից մեկի տարածքում: AR-15 ավտոմատ հրացանով զինված մարդը կրակ էր բացել այցելուների վրա: Ռեստորանի մուտքի մոտ սպանվել էր երկու մարդ, երկու մարդ սպանվել էր ռեստորանի ներսում: Այն պահին, երբ հանցագործը վերալիցքավորում էր զենքը, այցելուներից մեկին հաջողվել էր խլել հրացանը նրա ձեռքից:
Հանցագործը փախչել էր հանցագործության վայրից, սակայն իրավապահ մարմինները նրան հայտնաբերել էինք քաղաքի մոտակայքում գտնվող անտառային հատվածում: Մարդասպանի որոնողական աշխատանանքերին իրավապահ մարմինների ավելի քան 100 աշխատակից էր մասնակցում: