News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, հնարավոր է, խստացվեն, նշված է G7 երկրների ԱԳ նախարարների համատեղ հայտարարության մեջ, փոխանցում է «Վզգլյադը»: 

Նշված է, որ Ռուսաստանը պետք է կատարի մինսկյան համաձայնագրերը: G7 երկրները դրա հետ են կապում «Դոնբասի հարցով տնտեսական պատժամիջոցների երկարացումը»: Շեշտվում է, որ պատժամիջոցները չեղյալ կհամարվեն «միայն այն դեպքում, եթե Ռուսաստանն ամբողջությամբ կատարի իր պարտավորությունները»: Ըստ որում՝ G7 երկրները «պատրաստ են սահմանափակող նոր միջոցներ ընդունել», եթե «դա պահանջեն» Մոսկվայի գործողությունները:

G7 երկրներն աջակցել են Սոլսբերիի հարցում բրիտանական դիրքորոշմանը եւ Ռուսաստանից պահանջել «նախկինում չհայտարարված «Նովիչոկ» ծրագրի լիակատար բացահայտում»: G7 երկրները կարծում են, որ «ամենայն հավանականությամբ», Ռուսաստանն է պատասխանատվություն կրում Սոլսբերիի միջադեպի համար: Նրանք հայտարարել են, որ համաձայն են Մեծ Բրիտանիայի գնահատականների հետ:

G7 երկրներն աջակցել են Սիրիային հասցված ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի հարվածները՝ հայտարարելով, որ այն «սահմանափակող էր, համաչափ եւ անհրաժեշտ»: Նախարարների կարծիքով՝ հարվածը կիրառվել է Սիրիայի իշխանությունների կազմակերպած քիմիական հարձակմանն ի պատասխան «դիվանագիտական հնարավորությունների սպառումից հետո»:

Նախօրեին հաղորդվել էր, որ G7 ԱԳ նախարարները պատրաստվում են Ռուսաստանին հասցեագրված խիստ հայտարարություն կատարել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թերեզա Մեյը մեկնել է Սոլսբերի
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը մեկնել է Սոլսբերի՝ ԳՀՎ ռուս նախկին գործակալ Սերգեյ Սկրիպալի եւ նրա դստեր՝ Յուլյայի թունավորման տարելիցի առիթով...
ՌԴ դեսպանությունը Լոնդոնին Սկրիպալների ճակատագրի մասին 70 նոտա եւ նամակ է ուղարկել
Լոնդոնի այս վարքագիծը հակասում է «պետությունների միջեւ քաղաքակիրթ հարաբերությունների բոլոր կանոններին»․․․
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարը ռուս-բրիտանական հարաբերությունների վերականգնման հույս ունի
Ցանկացած պատերազմ միշտ խաղաղությամբ է ավարտվում…
Լոնդոնը գործընկերների հետ կքննարկի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների հարցը. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ռուսաստանի կառավարությունը պետք է իմանա, որ եթե այս կերպ արհամարհի միջազգային իրավունքի նորմերը, ապա հետեւանքներ կլինեն…
Պուտինը՝ Սկրիպալի գործի մասին․ Եկել են ինչ-որ մարդիկ, սկսել են թունավորել ինչ-որ անօթեւանների
Նա կրկին հերքել է այդ դեպքին Ռուսաստանի առնչությունը․․․
Պետրովի ու Բոշիրովի իրական անունները բացահայտած լրագրողը ստիպված է լքել Ռուսաստանը
Ներկայումս Կանեւը գտնվում է Մերձբալթիկայի երկրներից մեկում…
Ամենաշատ