News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ԵԿՄ փոխնախագահ Նվեր Հովհաննիսյանը Էջմիածին քաղաքում սպանվել է ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) կողմից ղեկավարվող սադրիչ խմբի կողմից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Էջմիածնի քաղաքապետարանի լրատվության բաժնի պետ Մարիամ Պողոսյանը:

Նա նշեց, որ դեպքը տեղի է ունեցել ապրիլի 23-ին, Սերժ Սարգսյանի հրաժարականից ժամեր անց, երբ ոչ մի երթ քաղաքում չկար, հետեւաբար իրականությանը չեն համապատասխանում տեղեկությունները, թե դա տեղի է ունեցել ցուցարարների հետ կոնֆլիկտի ժամանակ:

«Այդ ժամանակ որեւէ երթ չկար: Սադրիչները խումբը ղեկավարել է նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը: Նրանք սադրել են անօրինական գործողությունների, ինչ-որ կոչերով են հանդես եկել, անհիմն մարդկանց փորձել են դրդել անօրինական գործողությունների, որ կոտրեն, ջարդեն, որի արդյունքում էլ Նվեր Հովհաննիսյանը մահացու վիրավորվել է»,-ասաց Մարիամ Պողոսյանը՝ հավելելով, որ գուցե Նվեր Հովհաննիսյանը միջամտել է, որ չկոտրեն, չջարդեն:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ապրիլի 23-ին, ժամը 18.55-ին կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերք նախնական ախտորոշմամբ Էջմիածնի հիվանդանոց է տեղափոխվել 46-ամյա Նվեր Հովհաննիսյանը, ով երեք ժամ անց մահացել է վիրահատության ժամանակ:

Նվեր Հովհաննիսյանը ԵԿՄ Էջմիածնի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր: Նախկինում եղել է նաեւ քաղաքի մշակույթի տան տնօրենը: Նա մասնակցել է Արցախյան պատերազմին, ինչի հետեւանքով կորցրել է ձեռքն ու ոտքը, եւ այդ վիճակով մասնակցել է նաեւ Ապրիլյան պատերազմին։

Էջմիածնում մահացու դանակահարել են ԵԿՄ փոխնախագահ Նվեր Հովհաննիսյանը

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տղամարդը դատի է տվել 50 կանանց, որոնց հետ ծանոթացել է Tinder-ում
Նա որոշել է դատի տալ կանանց, երբ իմացել է սոցիալական ցանցերի խմբի մասին, որտեղ կանայք ներկայացրել են...
Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դստերը շնորհված «փոխգնդապետի» կոչումն անվավեր է ճանաչվել
ՀՀ գլխավոր դատախազի գրության և դատարանի որոշման հիման վրա՝ Ներքին գործերի նախարարն անվավեր է ճանաչել 2018 թվականի հրամանը...
Արմավիրի Շահումյան գյուղի աղբավայրում հայտնաբերվել է 31 հատ հակատանկային ական. Ժամանել են սակրավորներ
Այսօր՝ ապրիլի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը...
Լոռիում 24-ամյա տղան 93-ամյա կնոջ նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել և սպանել
Ավարտվել է Լոռու մարզի Ագարակ բնակավայրում 24-ամյա երիտասարդի կողմից…
ՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված 67 կգ դեղորայքի տեղափոխումը
Օրերս մաքսային կետ-բաժին է  ժամանել ՀՀ քաղաքացի Վ.Ա.-ի վարած մարդատար տրանսպորտային միջոցը։ Մաքսային…
ՔԿ-ն Սամվել Վարդանյանի նկատմամբ բռնություն կիրառելու հաղորդման հիման վրա վարույթ նախաձեռնելու հիմքերն է ուսումնասիրում
Քրեական վարույթով մեղադրյալ Ս․ Վարդանյանի նկատմամբ բռնություններ կիրառվելու վերաբերյալ հաղորդում ստացվել է․․․
Ամենաշատ