News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ճիշտն ասած՝ ես շատ փորձառու մարդ չեմ քաղաքականության մեջ, բայց ինչը որ ստացվեց՝ շատ գեղեցիկ ստացվեց: Այս մասին, այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարի պաշտոնակատար Լեւոն Ալթունյանը:

Ինչ վերաբերում է իր հետագա ճակատագրին, Ալթունյանն ասաց. «Կապրեմ այնպես, ինչպես որ անցյալ 59 տարին, այսինքն` երջանիկ երեւանցի: Հազար ու մի բան կարող եմ անել. ապահովագրություն արել եմ, բժշկություն արել եմ, երեւի թե մի օգտակար բան հնարեմ»:

Հարցին, թե իր կարծիքով ո՞րն էր Սերժ Սարգսյանի հրաժարականի պատճառը, Լեւոն Ալթունյանը պատասխանեց. «Իրավիճակը փոխվում է, եւ փորձառու քաղաքական գործիչը միշտ ընդունում է այն որոշումը, որն այդ պահին ամենաճիշտն է։ Մարդն իր հղումի մեջ ժողովրդին կոնկրետ ասաց՝ որպեսզի ամեն ինչ անցնի անարյուն, համերաշխ եւ տրամաբանական ուղիով: Գնահատականները շատ շուտ է տալ, բայց, այնուամենայնիվ, Նիկոլ Փաշինյանն արտահայտեց ժողովրդի ակտիվ մեծամասնության իղձերը»:

Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց վարչապետի պաշտոնից:

«Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ապրիլի 25-ին շարունակելու են բանակցությունները՝ իշխանության անցնցում փոխանցման շուրջ:

Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլորիս համար հանելուկ էր, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց. Ծառուկյան
Փաշինյանն էն մարդն ա, որ ոչ ոք իրա վրա չի կասկածում, իրա դուխի, իրա մտքի....
Ձեզ կողմ քվեարկած անձանց չդիտարկեք ձերը. Վահրամ Բաղդասարյանը՝ Փաշինյանին
Այդ տասը անձինք եւս կիսում են մեր դիրքորոշումը, պարզապես կողմ են քվեարկելու...
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը. ՀՅԴ-ն եւ «Ծառուկյանը» կողմ են քվեարկելու
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը...
Այսօրվանից Հայաստանում սկսելու են անշրջելի փոփոխություններ. Էդմոն Մարուքյան
Ակնհայտ էր, որ տասնամյակներով ձեւավորված համակարգը փտել էր...
Այո՛, աշխարհը զարմացավ. Բաբլոյանը համաձայնվեց Լենա Նազարյանի հետ
Կարելի էր եւ հատուկ նշել՝ զարմացավ իշխանության պահվածքով, իրավապահ մարմինների կեցվածքով...
Այս հեղափոխությունը կարող է լինել նաեւ ձերը. Արամ Սարգսյանը՝ ՀՀԿ-ին
Դրա համար պետք է ուղղակի պատասխանել մի քանի հարցի...
Ամենաշատ