News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Բոլոր ոլորտներում բլոքչեյն տեխնոլոգիաների օգտագործումն անհնար է, սակայն այն շատ կիրառումներ ունի եւ կարող է մեր կյանքի մեջ մեծ թվով դրական փոփոխություներ բերել: Hyperloop Transportation Technologies (HTT) ընկերության գլխավոր տնօրեն Դիրկ Ալբորնը չի պատկերացնում՝ ինչպես կարող է որեւէ մեկը բլոքչեյն տեխնոլոգիաները «չսիրել»:

Դիրկ Ալբորնը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ այս տեխնոլոգիաները թույլ են տալիս անցկանել թափանցիկ, վստահության արժանի գործարքներ, որոնց ապակենտրոնացվածության շնորհիվ մասնակիցները կարող են վստահ լինել, որ ամեն ինչ արվում է ինչպես հարկն է:

Hyperloop Transportation Technologies-ի ղեկավարի խոսքով՝ եթե, օրինակ, բլոքչեյն տեխնոլոգիաները կիրառվեն քաղաքական ընտրությունների ժամանակ, դրանցով անհնար է մանիպուլյացիաներ անել: Եթե այս տեխնոլոգիաների վրա է հիմնված հողային ռեգիստրը, բոլորին հստակ հասկանալի կլինի՝ ով ինչ հողեր է տնօրինում եւ որտեղ են դրանք տեղադրված: Այս տեխնոլոգիաները կարելի է կիրառել ընկերությունների մենեջմենթում, եւ դրանց շնորհիվ ներդրողները միշտ կիմանան՝ իրենց փողերն ինչպես են ծախսվում:

Դիրկ Ալբորնը Հայաստան է եկել մասնակցելու Armenian Blockchain Forum առաջին միջազգային համաժողովին, որի ընթացքում նա մասնակիցներին ներկայացրեց Hyperloop համակարգը եւ ինչպես է այն գործում:

Բլոքչեյնը (Blockchain) տվյալները պահելու միջոց է, գործարքների, պայմանգրերի թվային գրանցամատյան: Բլոքչեյնում կարելի է պահել ցանկացած տվյալներ՝ տրամադրված վարկերի մասին տեղեկություններից մինչեւ ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների մասին տեղեկություններ: Տեխնոլոգիայի հիմնական առանձնահատկությունն այն է, որ այս տվյալները չեն պահվում ինչ-որ մեկ տեղում՝ դրանք տեղաբաշխված են աշխարհում մի քանի հարյուր եւ անգամ հազար համակարգիչներում: Բլոքչեյնում հայտնված գործարքները կամ տեղեկությունները անփոփոխ են, ինչն այն թափանցիկ է դարձնում բոլորի համար, ովքեր միացած են այս համակարգին:

Տնտեսության մեջ բլոքչեյնի ներդրումը պետական ծառայությունների նկատմամբ վստահությունը կմեծացնի 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները
Հաշվի առնելով թվային կառավարման, արհեստական բանականության ներդրման…
Ղրղզստանում իշխանությունների որոշմամբ մասնակի արգելափակվել է TikTok-ը
Մի քանի օր առաջ հանրապետության ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն նամակ էր ուղարկել․․․
Live Science. Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան
Դրոնը կարող է 10 մետր հեռավորությունից տարբերել ցանկալի դեմքը։ Ինչու՞ է պետք կարողությունների նման...
Եգիպտոսում ծրագրավորման ոլորտի հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլ է անցել նաև ԵՊՀ երեք ուսանողից բաղկացած թիմը
Եզրափակչում թիմին ուղեկցում է Հայաստանից ժամանած պաշտոնական...
Ինչ-որ մի փուլում համալսարաններն իրենք են ցանկանալու Ակադեմիական քաղաքի միջավայրում հայտնվել. Ավինյան
Սկզբից քննարկվում էր, որ Կոնսերվատորիան փակվում է, հետո պարզվեց՝ դա...
Ամենաշատ