News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Սահմանադրական դատարանի համար նշանակություն չունի՝ երկրում ինչ քաղաքական իշխանություն է: Այս մասին, այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը։

Լրագրողների հարցին՝ չե՞ք կարծում, որ ձեր գրած Սահմանադրության հետեւանքն էր երկրում տեղի ունեցածը, նա այսպես պատասխանեց. «Սահմանադրությունը գրվել է, ներկայացվել է նախագահի կողմից, ընդունվել է ժողովրդի կողմից։ Գրել է հանձնաժողովը։ Այլեւս որեւէ հարցի չեմ պատասխանելու»։

Հարցին՝ ճի՞շտ եք գնահատում Սերժ Սարգսյանի քայլը, նա չպատասխանեց՝ նշելով, թե որեւէ հարցի չի պատասխանելու: Նա նշեց, որ ՍԴ նախագահը չի մեկնաբանում Սահմանադրությունը։

Դիտարկմանը, թե մտադի՞ր եք շարունակել պաշտոնավարել, նա պատասխանեց. «Երկրում իշխանություն չի փոխվել, անգամ փոխվելու պարագայում ՍԴ-ն շարունակում է իր գործունեությունը»։

Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց վարչապետի պաշտոնից:

«Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ապրիլի 25-ին շարունակելու են բանակցությունները՝ իշխանության անցնցում փոխանցման շուրջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլորիս համար հանելուկ էր, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց. Ծառուկյան
Փաշինյանն էն մարդն ա, որ ոչ ոք իրա վրա չի կասկածում, իրա դուխի, իրա մտքի....
Ձեզ կողմ քվեարկած անձանց չդիտարկեք ձերը. Վահրամ Բաղդասարյանը՝ Փաշինյանին
Այդ տասը անձինք եւս կիսում են մեր դիրքորոշումը, պարզապես կողմ են քվեարկելու...
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը. ՀՅԴ-ն եւ «Ծառուկյանը» կողմ են քվեարկելու
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը...
Այսօրվանից Հայաստանում սկսելու են անշրջելի փոփոխություններ. Էդմոն Մարուքյան
Ակնհայտ էր, որ տասնամյակներով ձեւավորված համակարգը փտել էր...
Այո՛, աշխարհը զարմացավ. Բաբլոյանը համաձայնվեց Լենա Նազարյանի հետ
Կարելի էր եւ հատուկ նշել՝ զարմացավ իշխանության պահվածքով, իրավապահ մարմինների կեցվածքով...
Այս հեղափոխությունը կարող է լինել նաեւ ձերը. Արամ Սարգսյանը՝ ՀՀԿ-ին
Դրա համար պետք է ուղղակի պատասխանել մի քանի հարցի...
Ամենաշատ