Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության կին համանախագահ Փերվին Բուլդանը ապրիլի 23–ին Թուրքիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության տարելիցի հետ կապված հայտարարությամբ է հանդես եկել։
Թուրքական Haber7 կայքի փոխանցմամբ՝ HDP–ի համանախագահ Փերվին Բուլդանը Հայոց ցեղասպանության տարելիցի հետ կապված ասել է. «Այս հողերի բնիկ ժողովուրդ հանդիսացող հայերը մեծ ողբերգության ենթարկվեցին։ Վաղը այդ պատմական ողբերգության տարելիցն է։ Ես կիսում եմ հայ ժողովրդի ցավը եւ հարգում զոհվածների հիշատակը»։
Քուրդ կուսակցապետի այս խոսքերը խիստ կատաղեցրել են խորհրդարանի թուրք պատգամավորներին։