News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Այս օրերին ժողովուրդն իսկապես ակտիվացավ, իր իրավունքներին տեր կանգնեց, իսկ քաղաքական դաշտը ցույց տվեց հասունություն։ Այս մասին ապրիլի 24-ին՝ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանը։

«Կարծում եմ, որ մենք օրինակելի հասունություն ցույց տվեցինք, խոսքս բոլորին է վերաբերում։ Այս կամքը, որ դրսեւորվեց, որ բախումներ տեղի չունենան, ամենամեծ գնահատականն է քաղաքական դաշտին»,–շեշտեց նա։

Խոսելով նոր պայմաններում ՀՅԴ դերի մասին, նա նշեց, որ իրենք միշտ ունեցել են իրենց ուղղությունը, որը երբեք չեն զիջել. «Հույս ունեմ, որ ոչ ոք չի փորձի կամք պարտադրել, ոչ ոք չի փորձի անտրամաբանական բաներ ասել, եւ կկարողանանք երկխոսությամբ ու համախոհությամբ հարցերը լուծել այնպես, որից օգտվողը լինի երկիրն ու ժողովուրդը»,–հավելեց Հրանտ Մարգարյանը։

Հարցին, թե պատրաստ են արդյոք համագործակցել նոր իշխանությունների հետ, նա պատասխանեց. «Մենք միշտ էլ բոլորի հետ պատրաստ ենք աշխատել։ Հարցը երկիրն է, ժողովուրդը, թե ով ինչ ծրագիր է գալիս իրականացնելու եւ երկրի առջեւ կանգնած խնդիրները ով ինչպես է ցանկանում լուծել, մենք ունենք լուծման մեր տարբերակները, այդ պատճառով պետք է քննենք եւ կարողանանք եզրակացնել, ոչինչ միանշանակ չէ, սա նոր սկիզբ է»։

Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց վարչապետի պաշտոնից:

«Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ապրիլի 25-ին շարունակելու են բանակցությունները՝ իշխանության անցնցում փոխանցման շուրջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլորիս համար հանելուկ էր, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց. Ծառուկյան
Փաշինյանն էն մարդն ա, որ ոչ ոք իրա վրա չի կասկածում, իրա դուխի, իրա մտքի....
Ձեզ կողմ քվեարկած անձանց չդիտարկեք ձերը. Վահրամ Բաղդասարյանը՝ Փաշինյանին
Այդ տասը անձինք եւս կիսում են մեր դիրքորոշումը, պարզապես կողմ են քվեարկելու...
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը. ՀՅԴ-ն եւ «Ծառուկյանը» կողմ են քվեարկելու
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը...
Այսօրվանից Հայաստանում սկսելու են անշրջելի փոփոխություններ. Էդմոն Մարուքյան
Ակնհայտ էր, որ տասնամյակներով ձեւավորված համակարգը փտել էր...
Այո՛, աշխարհը զարմացավ. Բաբլոյանը համաձայնվեց Լենա Նազարյանի հետ
Կարելի էր եւ հատուկ նշել՝ զարմացավ իշխանության պահվածքով, իրավապահ մարմինների կեցվածքով...
Այս հեղափոխությունը կարող է լինել նաեւ ձերը. Արամ Սարգսյանը՝ ՀՀԿ-ին
Դրա համար պետք է ուղղակի պատասխանել մի քանի հարցի...
Ամենաշատ