News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Facebook-ը հաղորդել է իր սոցիալական ցանցի հարթակում ահաբեկչության քարոզչության դեմ պայքարում գրանցած հաջողությունների մասին: Այս տարվա առաջին եռամսյակում հայտնաբերվել «Իսլամական պետություն» եւ «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորումների կողմնակիցների կողմից արված 1.9 միլիոն գրառում է հայտնաբերվել, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով ընկերության կայքը:

«Վնասակար բովանդակությամբ գրառումների հայտնաբերման տեխնոլոգիան կարեւոր դեր է խաղում այս ոլորտում առաջընթացի հասնելու գորում, ուստի մեր հակաահաբեկչական թիմը անցյալ տարվա հունիսին ավելացվել է 150 մարդով եւ այժմ 200 աշխատակից է կազմում: Այս թիմի թիվը կաճի», - նշել են Facebook-ում:

«Առաջին եռամսյակում մենք համապատասխան միջոցներ ենք ձեռնարկեցինք «Իսլամական պետություն» եւ «Ալ-Քաիդա» խմբավորումների 1.9 միլիոն գրառումների նկատմամբ, սա երկու անգամ ավելի է, քան նախորդ եռամսյակում»,- հավելել են ընկերությունում՝ նշելով, որ դեպքերի մեծամասնության դեպքում ծայրահեղական գրառումները հանվել են:

Ընկերությունում նաեւ հստակեցրել են, որ իրենց համար սահմանել են ահաբեկչություն հասկացությունը. «Ցանկացած ոչ կառավարական կազմակերպություն, որը ներգրավված է անհատների կամ ունեցվածքի նկատմամբ բռնության դիտավորյալ գործողություններում՝ քաղաքական, կրոնական կամ գաղափարական նպատակներով քաղաքացիներին, իշխանության կառույցներին կամ միջազգային կազմակերպություններին ահաբեկելու նպատակով»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները
Հաշվի առնելով թվային կառավարման, արհեստական բանականության ներդրման…
Ղրղզստանում իշխանությունների որոշմամբ մասնակի արգելափակվել է TikTok-ը
Մի քանի օր առաջ հանրապետության ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն նամակ էր ուղարկել․․․
Live Science. Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան
Դրոնը կարող է 10 մետր հեռավորությունից տարբերել ցանկալի դեմքը։ Ինչու՞ է պետք կարողությունների նման...
Եգիպտոսում ծրագրավորման ոլորտի հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլ է անցել նաև ԵՊՀ երեք ուսանողից բաղկացած թիմը
Եզրափակչում թիմին ուղեկցում է Հայաստանից ժամանած պաշտոնական...
Ամենաշատ