News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Թուրքիայի հարավ-արեւելքում տեղի ունեցած  երկրաշարժի հետեւանքով տուժածների թիվը հասել է 39-ի: Այս մասին տեղեկացնում է Թուրքիայի առողջապահության նախարար Ահմեդ Դեմիրջանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Տուժել է 39 մարդ, 35-ը շարունակում է բուժումը: Ծանր վիրավորներ չկան»,- նախարարի խոսքերը մեջբերում է Anadolu գործակալությունը:

Երեքշաբթի առավոտյան Ադիյաման նահանգի Սամսաթ շրջանում 5.1 բալ ուժգնությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել: Օջախը գտնվել է 7 կիլոմետր խորության վրա: Այս մասին հայտնել էր Թուրքիայի արտակարգ իրավիճակների հետեւանքների կանխարգելման եւ վերացման վարչությունը (AFAD): Ավելի վաղ հաղորդվել էր 13 տուժածի մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ