News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Նիդերլանդներում հայուհու երեխաները, որոնք մոր արտաքսումից հետո թաքնվել էին, կուղարկեն նրա մոտ՝ Հայաստան: Այս մասին տեղեկացնում է Dutch News.nl-ը:

Ապրիլին 24-ին Ուտրեխտայի դատարանն աջակցել է արդարադատության նախկին նախարար Կլաս Դեյկոխի՝ երեխաներին ժամանակավոր բնակության թույլտվություն չտալու մասին որոշումը:

Երեխաները մինչեւ հիմա երբեք չեն եղել Հայաստանում եւ չգիտեն հայերեն:

2017-ի օգոստոսին Արմինա Համբարձումյանին՝ 11-ամյա Լիլիի եւ 12-ամյա Հովիկի մորը որոշել են փախստականների կենտրոնից արտաքսել Հայաստան: Երբ Արմինային տարել են, երեխաները տանը չեն եղել: Մայրը հրաժարվել է նշել, թե որտեղ են նրանք:

Երբ երեխաներին գտել են, նրանք հայտնվել են անկախ հիմնադրամի խնամքի տակ, որը հոգ է տանում Նիդերլանդներում առանց ծնողական խնամքի մնացած երեխաների համար:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ