News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովը չի դատապարտում բազմակնությունը, բայց չի առաջարկում այն օրինականացնել։ Իր տեսակետն նա հայտնել է «Վեստի 24»–ին տված հարցազրույցում։

Կադիրովը հիմք է ընդունում իսլամական ավանդույթները. «Ռուսաստանում կան կին և սիրուհի հասկացություններ։ Մենք ունենք օրինական կին։ Ի՞նչ է ՔԱԿԳ–ը (Քաղաքացիական կացության ակտերի գրանցումը)։ Դա կնոջ և տղամարդու միջև վստահության բացակայության առաջին ցուցիչն է։ Այն խարդախ նպատակների համար է մտածված։ Մենք երբ խոսում ենք բազմակնության մասին, չենք ասում, որ ՔԱԿԳ–ում պետք է գրանցել»,–ասել է Կադիրովը։

Հարցին, թե կարելի է ասել, որ երկրորդ կինը սիրուհին է, Կադիրովը պատասխանել է.«Կոչեք սիրուհի, սիրելի, ինչպես կուզեք։ Բայց մեր կրոնում նա օրինական կինն է։ ՔԱԿԳ–ն ընտանիքների քանդման առաջին քայլն է։ Ես տղամարդուն տղամարդ չեմ համարում, եթե նա չի խաբում կնոջը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ