News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարծում է, որ ԵՏՄ երկրները կարող էին օգնել Հայաստանի իշխանություններին հանրապետությունում իրավիճակի լարում թույլ չտալու համար, եւ միության անդամներին կոչ է արել միմյանց աջակցել, այլապես իրենց մեկ-մեկ կջարդեն:

«Շուտով Ռուսաստանում, նաեւ մեզ մոտ, Ղազախստանում եւ ԵՏՄ անդամ մյուս երկրներում մասնագետները կսկսեն քննարկել Հայաստանի իրադրությունը: Դուք ի՞նչ է՝ ուզում եք ասել, որ մենք մեղավո՞ր չենք այն բանի համար, ինչ Հայաստանում տեղի ունեցավ»,- Երեքշաբթի Մինսկում ասել է Լուկաշենկոն՝ ուղերձով դիմելով ժողովրդին եւ խորհրդարանին:

Որպես օրինակ նա բերել է իրավիճակը, երբ Հայաստանի կառավարության էներգառեսուրսների սակագների բարձրացման որոշումը բողոքի ցույցերի հանգեցրեց:

«Դուք հիշում եք մեկ, թե քանի տարի առաջ…Հայաստանի կառավարությունը բարձրացրեց բնական գազի գինը՝ իբր այլ ելք չկար…, իսկ հետո ստիպված էին նահանջել: Իսկ ի՞նչ է՝ դա մեզնի՞ց չէր կախված»,- հարց է հնչեցրել Բելառուսի նախագահը:

Լուկաշենկոյի խոսքով՝ եթե դաշնակիցները գործեն՝ միմյանց չաջակցելով, նրանց «մեկ-մեկ պարզապես կջարդեն, լավագույն դեպքում այս միությունից դուրս կքշեն»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլորիս համար հանելուկ էր, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց. Ծառուկյան
Փաշինյանն էն մարդն ա, որ ոչ ոք իրա վրա չի կասկածում, իրա դուխի, իրա մտքի....
Ձեզ կողմ քվեարկած անձանց չդիտարկեք ձերը. Վահրամ Բաղդասարյանը՝ Փաշինյանին
Այդ տասը անձինք եւս կիսում են մեր դիրքորոշումը, պարզապես կողմ են քվեարկելու...
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը. ՀՅԴ-ն եւ «Ծառուկյանը» կողմ են քվեարկելու
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը...
Այսօրվանից Հայաստանում սկսելու են անշրջելի փոփոխություններ. Էդմոն Մարուքյան
Ակնհայտ էր, որ տասնամյակներով ձեւավորված համակարգը փտել էր...
Այո՛, աշխարհը զարմացավ. Բաբլոյանը համաձայնվեց Լենա Նազարյանի հետ
Կարելի էր եւ հատուկ նշել՝ զարմացավ իշխանության պահվածքով, իրավապահ մարմինների կեցվածքով...
Այս հեղափոխությունը կարող է լինել նաեւ ձերը. Արամ Սարգսյանը՝ ՀՀԿ-ին
Դրա համար պետք է ուղղակի պատասխանել մի քանի հարցի...
Ամենաշատ