News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ստամբուլի Սուլթանահմեդի հրապարակում Հայոց ցեղասպանության 103–րդ տարելիցին նվիրված միջոցառումն արգելվել է Ստամբուլի նահանգապետարանի կողմից։

Թուրքական Evrensel–ի փոխանցմամբ՝ Մարդու իրավունքների միության Ստամբուլի մասնաճյուղը ապրիլի 24–ին, ժամը 12։00–ին նախատեսել էր Հայոց ցեղասպանության 103–րդ տարելիցին նվիրված միջոցառում իրականացնել։

Սակայն Ստամբուլի նահանգապետարանի ներկայացուցիչները, տեղեկանալով, որ միջոցառման ժամանակ օգտագործվելու է «ցեղասպանություն» բառը, արգելել են իրականացնել միջոցառումը՝ առաջարկելով այն անել առանց այդ բառի։

Սակայն կազմակերպիչները հրաժարվել են առանց «ցեղասպանություն» բառը օգտագործելու հանդես գալ՝ որոշելով, որ հավաքը կհետաձգեն մինչեւ 13։30 եւ կիրականացնեն Թաքսիմի հրապարակում։

Կազմակերպիչները նշել են, որ  Թաքսիմի հրապարակում են լինելու Ֆրանսիայից ժամանած գործիչներ եւ թուրքական իշխանությունները կխուսափեն միջամտելուց։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Խոստանալով պայքարել հանուն մի աշխարհի, որտեղ տիրում են խաղաղություն…
Մենք չպետք է սպասենք ևս մեկ դար՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար. Աննա Էշու
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին...
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Մինչ մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը՝ երբեք…
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական Սեթ Մոուլթոն
«Ես հպարտ եմ, որ Կոնգրեսն ասել է ճշմարտությունը և ճանաչել է Հայոց…
«Մենք երբեք չենք հանձնվի». Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
Նա անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հայկական ու հունական համայնքների ջանքերին…
Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ տեղի ունեցած վայրագություններն ու դրանց տված դասերը և թուրքական կառավարությանը…
Ամենաշատ