News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Չինաստանի հետ առեւտրային համաձայնագիր կնքելու լավ հնարավորությունների մասին, հաղորդում է Reuters-ը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն Չինաստանի հետ առեւտրային համաձայնագիր կնքելու լավ հնարավորություն ունի: Նա ասել է, որ ֆինանսների նախարարը մի քանի օրից բանակցելու համար կմեկնի Չինաստան:

Թրամփը նաեւ նշել է, որ ԱՄՆ-ն  լուրջ առեւտրային բանակցություններ է վարում Եվրամիության հետ, իսկ Մեքսիկայի եւ Կանադայի հետ բանակցությունները Հյուսիսատլանտյան ազատ առեւտրի համաձայնագրի շուրջ (NAFTA) լավ են ընթանում:

Նշենք, որ Պեկինի եւ Վաշինգթոնի միջեւ հարաբերություններում լարվածություն էր առաջացել ներմուծվող չինական ապրանքների համար մաքսատուրքեր սահմանելու  Թրամի սպառնալիքներից հետո: Թրամփը Չինաստանին մեղադրում էր մտավոր սեփականության գողության եւ անարդար առեւտրային քաղաքականության մեջ: Չինաստանը խոստացել էր նույնպիսի միջոցներ ձեռնարկել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ