News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Տորոնտոյում հետիոտներին վրաերթի ենթարկած 25-ամյա Ալեք Մինասյանին մեղադրանքներ են ներկայացվել: Նրան մեղադրում են առաջին աստիճանի սպանության 10 դրվագներում եւ 13 մահափորձի մեջ, հաղորդում է BBC-ն:

Դատարանում Մինասյանը ներկայացել էր սպորտային համազգեստով եւ սափրած գլխով:  Դատավարության ընթացքում նրան մեղադրանքներ են ներկայացվել եւ արգելվել է ողջ մնացած զոհերի հետ շփումը: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մայիսի 10-ին:

Դատարանի դահլիճի առաջին շարքում նստած էր մի տղամարդ, որը ենթադրաբար Մինասյանի ազգականն էր: Նա արտասվում էր: Նիստից հետո լրագրողների հարցին՝ արդյոք նա ցանկանում է որեւէ բան ասել, նա նշել է՝ «Ներեցեք»:

Ավելի վաղ Կանադայի վարչապետ Ջաստին Տրյուդոն այս դեպքն անվանել է «անիմաստ հարձակում եւ սարսափելի ողբերգություն»:

Ձերբակալվածը նախկինում ոստիկանության եւ ահաբեկչական խմբավորումների հետ որեւէ առնչություն չի ունեցել:

Կասկածյալը բնակվում է Ռիչմոնդ Հիլի մերձակայքում: Նա հաճախում էր զարգացման հետ խնդիրներ ունեցող երեխաների հատուկ դպրոց: Reuters-ի հետ զրույցում նրա նախկին համադասարևանցի Շիրին Չամին նշել է, որ Ալեքը հաճախ էր գլուխը կախ եւ ձեռքերն իրար սեղմած քայլում, ինչպես նաեւ մլավոցի ձայներ էր արտաբերում:

Սակայն միեւնույն ժամանակ նա բռնության հակվածություն չուներ:

 «Նա քչերի հետ էր շփվում, բայց որքան ես եմ հիշում, նա բոլորովին անվնաս էր», - նշել է նա:

Արի Բլաֆը, որը նույնպես սովորել է Մինասյանի հետ, ասում է, որ նա քիչ ընկերներ ուներ:

 «Ես հիշում եմ, որ նա մենակ զբոսնում էր միջանցքում կամ ճաշարանում մենակ նստում էր»:

Դպրոցն ավարտելուց հետո Մինասյանը սովորել է Սենեկայի դպրոցում, որը մի փոքր է հեռու այն վայրից, որտեղ նա երկուշաբթի սպանել էր 10 մարդու:

Ryder ընկերությունը, որից Մինասյանը վարձակալել էր ֆուրգոնը, նշել է, որ ոստիկանությանը ներկայացրել է նրա մասին ունեցած բոլոր տեղեկությունները:

Տորոնտոյի ոստիկանությունը բեռնատարով վրաերթը նախապես պատրաստված գործողություն է որակել (ֆոտո)

Տորոնտոյում վրաերթի մեջ կասկածվողը 25-ամյա Ալեք Մինասյանն է (Ֆոտո)

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը. դատախազություն
Օրինական ուժի մեջ է մտել Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության հայցադիմումը բավարարելու մասին դատարանի վճիռը…
Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, որը տեղում մահացել է
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ...
Երևանում «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծի է ենթարկել բանկի մասնաճյուղի կառավարչին և աշխատակցին
Ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը ժամը 16։45-ի սահմաններում նշված մասնաճյուղի դիմաց...
Աքորի գյուղում չգործող պահեստ է այրվել
Ապրիլի 19-ին, ժամը 01:54-ին Լոռու մարզային փրկարարական վարչության…
Գայի պողոտայում «Օպելը» բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել. կան վիրավորներ
Ապրիլի 19-ին, ժամը 02:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն…
Սալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ. Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է. Վարազդատ Հարությունյան
Սամվել Վարդանյանի խոշտանգումը տեղի է ունեցել իշխանությունների…
Ամենաշատ