News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Այսօր՝ ապրիլի 24-ին, մենք նշում ենք Մեծ Եղեռնը` 20-րդ դարի ամենադաժան զանգվածային վայրագություններից մեկը, որի ժամանակ Օսմանյան կայսրության վերջին տարիներին տեղահանվել եւ սպանվել են  1.5 միլոն հայեր: Այս մասին ասվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարության մեջ:

Մենք հիշում ենք 1915 թվականի սարսափելի դեպքերը եւ սգում ենք կորսված կյանքերի եւ նրանց համար, ովքեր տառապանքներ են կրել:

Մենք ճանաչում ենք այն մարդկանց խիզախությունը, ովքեր ձգտում էին վերացնել այդ  բռնությունները եւ նրանց, ովքեր իրենց ներդրում են ունեցել վերապրածների օգնության  եւ համայնքների վերակառուցման մեջ, այդ թվում Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաունի, որը ձգտում էր վերջ տալ բռնությանը, իսկ այնուհետ միջոցներ ձեռնարկեց հայ ժողովրդին օգնելու համար: Մենք խորը հարգանքով ենք փաստում հայ ժողովրդի տոկունության մասին, որի ներկայացուցիչներից շատերը նոր կյանք են սկսել ԱՄՆ-ում եւ իրենց լուման են ունեցել մեր երկրում:

Քանի որ մենք հարգում ենք նրանց հիշատակը, ովքեր տառապել են, մենք նաեւ մտածում ենք այս վայրագությունների կրկնությունը բացառելու մեր հանձնառության մասին:

Մենք ընդգծում ենք անցյալի ցավալի իրողությունների ճանաչման կարեւորությունը՝ որպես անհրաժեշտ քայլ ավելի հանդուժողական ապագայի համար:

Այս կարեւոր օրը մենք կագնած ենք ողջ աշխարհի հայերի կողքին՝ որպես հարգանքի նշան զոհվածներին եւ պարտավորվում ենք միասին աշխատել, որպեսզի կառուցենք լուսավոր ապագա», - նշվում է հայտարարության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փասադենայի քաղաքապետը ապրիլի 24-ը հռչակել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր
Մենք՝ որպես համայնք, կարծում ենք, որ տեղին է․․․
Չեխիայում կկազմակերպվեն Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված հիշատակի և ոգեկոչման միջոցառումներ
Ապրիլի 25-ին Բռնոյի Knihovna Hanse Beltinga գրադարանում  տեղի կունենա Մարգարիտա Խականովայի «Արմենոֆոբիա. Արվեստ և մարգինալացում»…
2-5 տարի ազատազրկում, տուգանք կամ հանրային աշխատանք. Նախշքարյանը հիշեցրել է ՔՕ՝ Ցեղասպանությունը հերքելու հոդվածը
Պաշտոնանկ արված դատավոր, ներկայում փաստաբան Զարուհի Նախշքարյանը...
Սա Փաշինյանի ծրագիրը չէ, սա իմ անձնական մոտեցումն է. Անդրանիկ Քոչարյանը 1,5 միլիոնի ցուցակ կազմելու մասին
Ցեղասպանության ենթարկվածների ցուցակների ամբողջականացման մասին...
Կարծում եմ՝ կարիք չկա հաշվել ցեղասպանության զոհերին, բայց դա թող հայ մասնագետներն ասեն. Բաքոյան
Ես չեմ տեսնում անհրաժեշտություն, թե ցեղասպանության զոհերի անուն...
Մենք չենք կարող պահանջատեր լինել Թուրքիայից, պահանջատեր լինենք, որ ի՞նչ. Հովիկ Աղազարյան
Միգուցե այդ առաջարկն արվել է սերունդների պահանջատիրության իմաստով...
Ամենաշատ