News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ապրիլի 24-ին, ժամը 20:41-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Սևանի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ 2106» (վարորդը՝ անձը չպարզված) և «Opel Zafira» (վարորդը՝ Վ. Բ., ծնված 1979 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը քաղաքացիները «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդին հոսպիտալացրել են Աբովյանի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնի փականները:

Տպել
Ամենաշատ