News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Այս հարյուրամյակում Քալիֆորնիան տառապելու է բնության քմահաճություններից. ուժեղ երաշտներին կփոխարինեն հորդառատ անձրեւները՝ 1862-ի մեծ ջրհեղեղի կրկնության հավանականությամբ, հաղորդում է USA.one-ը:

Վերջերս կատարված հետազոտության համաձայն, որը հրապարակվել է Nature Climate Change ամսագրում, ԱՄՆ-ի ամենախիտ բնակեցված նահանգում կլիմայի փոփոխությունը կուժեղացնի տարվա եղանակների միջեւ հակադրությունը. ամառն ասյտեղ ավելի շոգ եւ չոր կլինի, իսկ ձմեռն ավելի խոնավ:

 «Տարածաշրջանում արդեն տեղումների քանակի ավելացում է նկատվում անձրեի հիմնական ամիսների ընթացքում»,- նշել է հետազոտության ղեկավար, Քալիֆորնիայի համալսարանից Դենիել Սուենը:

Ապագայում շոգ եւ չոր ամառը խոնավ ձմեռվա հետ կհաջորդեն իրար, տեղումներն այս հարյուրամյակում կավելանան 20-100 տոկոսով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ