News
Լրահոս
News
Երեքշաբթի
Օգոստոս 21
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի Պաշտպանության նախարարությունը ինքնաթիռների արտադրողների համար պահանջների ցուցակ է կազմել դրանցում ներառելով F-3 կործանիչից դրոնների եւ անօդաչու սարքերի արձակման հնարավորությունը, հաղորդում է Defense Aerospace-ը:

Նախատեսվում է, որ F-3 կործանիչի առաջին թռիչքային տարբերակը 2025-ից շուտ չի ստեղծվի:

Դրանք պետք է փոխարինեն հնացած  Mitsubishi F-2 ինքնաթիռներին, որոնք մշակվել են F-16 Fighting Falcon-ի հիմքի վրա:

Անօդաչուները կկարողանան F-3-ի օդաչուին հայտնել թշնամու ինքնաթիռների մասին, որոնք մոտակայքում են գտնվում: Բացի այդ դրանք կկարողանան բացահայտել թշնամու ցամաքային եւ օդային թիրախները՝ ընդ որում հարվածի տակ չդնելով հիմնական ինքնաթիռը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news