News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 17
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Կիրակի երեկոյան Արարատի Հայանիստ գյուղում, որը հայտնի է Մեյմանդար անունով, ծեծկռտուք է տեղի ունեցել՝ անհայտ անձինք ծեծել են բողոքող ցուցարարներին, որոնք ցանկացել են փակել ճանապարհը։ Անգամ կրակել են ցուցարարների ուղղությամբ։ Կա վիրավոր, որի ինքնությունը ճշտել չհաջողվեց, ասացին միայն, որ Էջմիածնի բնակիչ է։

Մեր տեղեկություններով՝ ցուցարարների վրա հարձակվողներին ղեկավարել է Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը՝ Գոռ Համբարձումյանը։ Նրա հետ են եղել մասիսցի Զիբիլի Գոռիկը, քաղաքապետի այլ մտերիմներ։

Հիշեցնենք, որ Գոռ Համբարձումյանի բանդան աչքի ընկավ նաեւ Հերացու փողոցում՝ հարձակվեցին խաղաղ ցուցարարների վրա։ Այս դեպքով, սակայն, քրգործ չի հարուցվել, քանի որ Մասիսի քաղաքապետը Վովա Գասպարյանի թիկնազորի պետի փեսան է։ Հայանիստի միջադեպի վերաբերյալ էլ, կարծես, գործ չի հարուցվել, ոստիկանության կայքում հաղորդում չկա։

Մեզ ասացին, որ Գոռ Համբարձումյանը ողջ ընթացքում իր պատժիչ խմբով շրջել է Մասիսի համայնքներով ու բռնի ուժով ցրել ցույցերը։ Ապրիլի 23-ին էլ Երեւան-Երասխավան հատվածում են ծեծել ցուցարարներին։ Հայանիստի համայնքապետ Բալաբեկ Սարկիսյանը մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունը․ «Տուժող անձն իմ համագյուղացին չէ, աշխատում է մեր գյուղում, Էջմիածնի գրանցում ունի»։ Իսկ ովքեր են ծեծողները, չի կարող ասել, ծեծկռտուքն ու կրակոցը, նրա խոսքով, կարճ են տեւել, եւ ինքը չի հասկացել, թե ով ով է․ «Փայտերով, մահակներով, քարերով այնպես էին հարվածում, ես ասում էի, որ այստեղի համայնքապետն եմ, դադարեցրեք, բայց ամեն ինչ իրար էր խառնվել, էդ կրակոցն էլ էնքան կարճ տեւեց, իմ մեքենան էլ վնասվեց»։

Ճի՞շտ է, որ Մասիսի քաղաքապետի եղբայրն է եղել․ գյուղապետը փոքր պաուզայից հետո ասաց․ «Ճիշտն ասած՝ ես չգիտեմ, բոլորին անվանական չեմ ճանաչում… Կարող ա մի պահ ինքը եկած-գնացած լինի, բայց էդ կռիվների ժամանակ չկար»։ Տեղեկացանք, որ Գոռ Համբարձումյանը երեկ թռել է Ֆրանսիա, տուժածի կողմնակիցներն էլ որոշել են հաշիվ պահանջել եղբորից եւ գնացել են նրա Արեշի տան վրա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Կա աշխատելու շատ մեծ հնարավորություն, որը չի օգտագործվում». Փաշինյանը ներկայացրեց գյուղնախարարի պաշտոնակատարին
Արարատի մարզում մեզ ասում էին, որ իրենք պատրաստ են եղել եւ պատրաստ են անսահմանափակ քանակությամբ մթերել օրինակ՝ ազնվամորի եւ այլն...
«Ժամանակ». Փաշինյանը խոստացել է լուծել Ավշարի Արայիկի «դրածոյի» հարցը
Արդեն կես տարուց ավելի ավագանու անդամները հրաժարվում են նիստեր գումարել...
«Ժողովուրդ». Վերջին պահին Փաշինյանը մտափոխվել է. ինչ քննարկումներ են եղել Հունան Պողոսյանին մարզպետ նշանակելուց առաջ
Ինչն է խանգարել ՀՀ վարչապետին ՀՀ ոստիկանապետ նշանակել Հունան Պողոսյանին...
«Իրավունք». ՀՀԿ հայտնի քառյակին չեն զանգել, բայց նրանցից մեկը զանգել է ՔՊ-ին
Ի վերջո, թե ումից են հիասթափված, ովքե՞ր են նրանց զանգում, ու ովքե՞ր են էժան խաղ սկսել...
«Ժողովուրդ». Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) ընտանիքի գործերը լավ չեն
Նախկինում դա խաղատուն է եղել, այդ շենքում հիմա գործունեություն չի ծավալվում...
«Փաստ». «Սասնա ծռերի» անորոշ կարգավիճակը՝ ական Փաշինյանի իշխանության տակ. Ինչ կլինի, եթե «ծռերը» չանցնեն ԱԺ
Բայց խնդիրն այստեղ ոչ այնքան այն է, թե ինչ վերաբերմունք ունի Փաշինյանը «Սասնա ծռերի» հանդեպ, այլ այն, որ...
Ամենաշատ
Partner news