News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հնդկաստանի Մադհյա Փրադեշ նահանգի ներքին գործերի նախարար Բհուփենդրա Սինգհն առաջարկել է շրջանում արգելել պոռնոգրաֆիական կոնտենտով կայքերի հասանելիությունը: Այս մասին հայտնում է Times of India-ն:

Սինգհի կարծիքով՝ պոռնոգրաֆիայի տարածումը բերում է սեքսուալ հողի վրա կատարվող հանցագործությունների թվի աճի: Կայքերն արգելափակելու վերաբերյալ իր նախաձեռնության մասին նա հայտարարել է Ինդաուր քաղաքում 8-ամսական երեխայի բռնաբարությունից եւ սպանությունից հետո:

«Նահանգի ՆԳ նախարարության հետազոտությունները ցույց են տվել, որ պոռնոգրաֆիան բացասաբար է ազդում երեխաների վրա, քանի որ նույնիսկ փոքր տղաներն ու աղջիկները կարող են դրանց հասանելիություն ունենալ: Բռնաբարությունները եւ սեռական ոտնձգությունները այս կայքերին հասանելիության արդյունքն են»,- լրագրողներին ասել է Սինգհը:

Պաշտոնական տվյալների համաձայն՝ նահանգում արդեն արգելափակվել է 25 պոռնոկայք, սակայն կառավարության որոշ անդամներ պատրաստ են պայքարել նման պորտալների ամբողջական արգելափակման համար:

2015 թվականին Հնդկաստանում արգելափակվել էր 857 ռեսուրս, որոնք պարունակել են մեծահասակների համար նախատեսված կոնտենտ: Ավելի ուշ հանրության ճնշման ներքո խորհրդարանն այս ցանկը կրճատել էր՝ թողնելով միայն այն պորտալները, որտեղ մանկական պոռնո էր հայտնաբերվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ