News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Իրանը բողոք կներկայացնի Իրանի եւ «Մեծ վեցյակի» համատեղ հանձնաժողով՝ կապված ԱՄՆ-ի կողմից Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի 36-րդ հոդվածի համաձայն պարտավորությունների կատարման խախտումների հետ, երբ Դոնալդ Թրամփը հայտարարի Իրանի դեմ ատժամիջոցների երկարացման վերաբերյալ իր որոշման մասին: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, փոխանցում է ԻՌՆԱ-ն:

Զարիֆն այս գործողությունն անվանել է Իրանի հնարավոր արձագանքներից մեկը ի պատասխան ԱՄՆ նախագահի որոշման, որը բազմիցս դժգոհություն է հայտնել 2015 թվականի ամռանը կնքված գործարքից եւ սպառնացել դրանից դուրս գալ, եթե չհաջողվի համաձայնագիրն ուղղել: Որպես դեդլայն նա նշել է մայիսի 12-ը, երբ պետք է հերթական անգամ երկարացնի պատժամիջոցները հանելու ռեժիմը:

Իրանի ԱԳ նախարարը իր բելգացի գործընկերոջ հետ հանդիպումից հետո Նյու Յորքում լրագրողներին ասել է, որ այս անգամ ԱՄՆ-ի կողմից համաձայնագրի ակնհայտ խախտումներին կհետեւի Իրանի լուրջ պատասխանը՝ գործարքի 36-րդ հոդվածին համապատասխան:

Նա հավելել է, որ Իրանը բողոք է ներկայացրել համատեղ հանձնաժողով միջուկային գործարքի որեւէ խախտման դեպքում, իսկ վերջին 2 տարում Թեհրանը 11 բողոք է ներկայացրել ԵՄ արտաքին եւ պաշտպանության քաղաքականության բարձագույն հանձնակատար եւ Իրանի ու «Մեծ վեցյակի» համատեղ հանձնաժողովի ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիին՝ վկայակոչելով ԱՄՆ-ի կողմից միջուկային գործարքի խախտումները:

Գործարքի 36-րդ հոդվածում նշված է՝ եթե Իրանը համարում է, որ «Մեծ վեցյակի» ցանկացած կամ բոլոր անդամները Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրով նախատեսված իրենց պարտավորությունները չեն կատարել, Իրանը կարող է այս հարցը փոխանցել Համատեղ հանձնաժողովին ուսումնասիրելու համար: Նույն կերպ, եթե «Մեծ վեցյակի» անդամներից որեւէ մեկը համարում է, որ Իրանը չի կատարել իր պարտավորությունները, կողմերից ցանկացածը կարող է նույն կերպ վարվել:

Այս դեպքում Իրանի եւ «Մեծ վեցյակի» համատեղ հանձնաժողովը պետք է վեճը կարգավորի 15 օրվա ընթացքում, այլապես բոլոր կողմերի համաձայնությամբ ժամկետը երկարացվում է: Եթե հանձնաժողովին չի հաջողվում խնդիրը կարգավորել, հարցը կփոխանցվի ԱԳ նախարարներին, որոնք նույնպես խնդիրը լուծելու համար 15 օր կունենան:

Եթե նրանք չեն կարողանում կարգավորել այդ վեճը, հարցը, վերջին հաշվով, կփոխանցվի ՄԱԿ Անվտանգության խորհրդին՝ որպես միջուկային գործարքին հանձնառությունը չպահպանելու օրինակ։

Մեկնաբանելով ԱՄՆ-ին միջուկային գործարքում պահպանելուն ուղղված Եվրոպայի ջանքերը՝ Զարիֆն ասել է, որ իրենք պետք է իմանան, թե ինչ կարեւոր է պահպանել Իրանին համաձայնագրի մեջ։ Հենց Իրանն է կատարել գործարքի շրջանակում իր բոլոր պարտավորությունները, իսկ նրանք պետք է ճնշում գործադրեն ամերիկացիների վրա, որպեսզի նրանք իրականացնեն իրենց պարտավորությունները ու նոր պահանջներ չներկայացնեն։

Զարիֆը նշել է, որ Իրանը լրջորեն կատարել է միջուկային գործարքը, բայց այդ միտումը շարունակելու համար ամերիկացիները պետք է ոչ միայն դուրս չգան գործարքից, այլեւ լրջորեն ու բարեխղճորեն կատարեն իրենց պարտավորությունները։

Այս տարվա հունվարի 12-ին Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ ԱՄՆ-ն կդադարեցնի իր մասնակցությունը համաձայնագրին, եթե դրանում չկատարվեն փոփոխություններ, որոնք մշակվել են եվրոպական երկրների հետ բանակցությունների ժամանակ։ Ամերիկյան աշխատակազմի ներկայացուցիչը ապրիլի վերջին հայտնել էր, որ ԱՄՆ-ն, նաեւ Ֆրանսիան, Գերմանիան ու Մեծ Բրիտանիան հասել են առաջխաղացման Իրանի միջուկային ծրագրի մասին համաձայնագրում փոփոխություններին նվիրված բանակցություններում, սակայն վերջնական լուծում չի գտնվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ