News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն առաջարկել է Պարսից ծոցի երկրներին անվտանգության հարցերով համաժողով ձեւավորել, հաղորդում է «Ռոսբալտը»:

«Մենք հրավիրում ենք մեր անկայուն ջրային ավազանի հարեւաններին, որոնք շատ պատերազմներ են վերապրել, միանալ մեզ այս ուղղությամբ», — ասել է Զարիֆը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի նստաշրջանում:

Նրա խոսքով՝ «հեգեմոնիստական պատրանքները կամ սեփական անվտանգության ապահովման փորձերը մյուսների անվգտանգությանը վնասելու հաշվին» տարածաշրջանում ռազմական հակամարտությունների համար հող են նախապատրաստում:

Դիվանագետն ասել է, որ ներկայումս «կարեւոր է անցնել նոր պարադիգմի», որը հիմնված է մեր ուժերի միավորման վրա»՝ տարածաշրջանում ուժեղագույնը դառնալու փոխարեն»:

Դիտորդներն ուշադրություն են հրավիրում այն հանգամանքի վրա, որ ՄԱԿ-ի նստաշրջանի շրջանակներում Իրանի նախարարը հանդիպել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հեյկո Մաասի հետ եւ ուրբաթ Վաշինգթոն կատարած իր այցի նախօրեին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն իր հետ քննարկել է 2015 թվականի իրանական միջուկային համաձայնագրին վեևրաբերող հարցերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ