News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Իրանի հետ միջուկային գործարքը գործում է եւ պետք է ամեն գնով պահպանվի: Այս մասին ԵՄ ԱԳ եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձրագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է Սիրիայի համար դոնորների համաժողովին ժամանելուն պես, որը կազմակերպել են ԵՄ-ն եւ ՄԱԿ-ն, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ըստ միջուկային դոսյեի Իրանի հետ միայն մեկ գործարք կա: Այն գործում է եւ պետք է պահպանվի»,- հայտարարել է Մոգերինին: Նա նշել է, որ Եվրամիությունը հավատարիմ կմնա Իրանի հետ միջուկային գործարքի կատարմանը:

Սիրիայի իրավիճակի մասին խոսելիս Մոգերինին հայտարարել է, որ Եվրամիությունը Սիրիայի վերականգնմանը չի նպաստի մինչեւ երկրում քաղաքական գործընթացի մեկնարկը: 

«Սակայն մենք գոհունակությամբ կաջակցենք միասնական, խաղաղ Սիրիային, որն ընթանում է քաղաքական կարգավորման ճանապարհով»,- հայտարարել է նա:

Մոգերինին հավելել է, որ Եվրամիությունն արդեն 11 մլրդ եվրո է հատկացրել Սիրիայի բնակչությանը, ինչպես նաեւ փախստականներին օգնելու համար: «ԵՄ-ն արդեն ավելի քան 11 մլրդ եվրո է հատկացրել սիրիացիներին օգնելու համար՝ ինչպես երկրում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Այսօր հումանիտար աջակցությունն անհրաժեշտություն է, այլ ոչ թե հնարավորություններից մեկը»,- հայտարարել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ