News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Պակիստանի իշխանությունները Իսլամաբադում ԱՄՆ-ի դեսպանության ռազմաօդային կցորդի անունը ներառել են այն անձանց ցուցակում, որոնց արգելված է երկրից  հեռանալ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով «Geo TV» հեռուստաալիքին:

Հիշեցնենք, որ ամերիկացի կցորդի մասնակցությամբ պատահարի արդյունքում մեկ մարդ մահացել է, եւս մեկը՝լուրջ վնասվածքներ ստացել:

Կառավարության համապատասխան որոշումը Իսլամաբադի Բարձրագույն դատարանին է ներկայացրել երկրի գլխավոր դատախազի տեղակալ Ռաջա Խալիդ Մեհմուդը:

Դատարանում այս գործով ելույթ ունենալով նա նշել է, որ այս պահին կցորդը չի կարող կալանավորվել կամ ձերբակալվել, քանի որ դիվանագիտական անձեռնմխելիություն ունի:

 «Դատավարությունը կարող է տեղի ունենալ միայն այն դեպքում, եթե ԱՄՆ-ն չեղյալ համարի դիվանագիտական անձեռնմխելիությունը», — ասել է գլխավոր դատախազի տեղակալ Ռաջա Խալիդ Մեհմուդը:

Ապրիլի 7-ին, ամենագնացը, որի ղեկին դիվանագետն էր, Իիսլամաբադի մոտակայքում բախվել է մոտոցիկլին: Բախման արդյունքում մոտոցիկլի վարորդ Աթիկ Բաիգը մահացել է, իսկ նրա զարմիկը հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում:

Քննությունը համարում է, որ վթարի պատճառը ճանապարհային երթեւեկության կանոնների կոպիտ խախտումն էր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ