News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Չինաստանի հյուսիս-արեւելքում գտնվող Տյանցզին կենտրոնական ենթակայության ոստիկանությունը առգրավվել է բիթքոինների «ստեղծման» համար օգտագործվող 600 համակարգիչներն այն բանից հետո, երբ տեղական էլեկտրացանցը հաղորդել է էլեկտրաէներգիայի սպառման անսովոր բարձր աստիճանի մասին, հաղորդում է Xinhua լրատվական գործակալությունը:

Ոստիկանությունը առգրավվել է նաեւ 6 հզոր օդորակիչներ: Նշվում է, որ վերջին տարիներին սա քաղաքում էլեկտրաէներգիայի գողության ամենախոշոր դեպքն է: Մեկ կասկածյալ ձերբակալվել է, եւս 5-ի հանդեպ հետաքննություն է կատարվում:

Քաղաքին էլեկտրաէներգիա մատակարարող ընկերությունը վերջերս հայտնաբերել է ցանցում հանկարծակի տատանումներ եւ էլեկտրական գծերից մեկում զգալի էներգիայի կորուստներ, հաճախ նման երեւույթը վկայում է  գծի ծանրաբեռնվածության մասին:

Բիթքոինների «ստեղծումը» էներգիայի մեծ ծախսեր պահանջում: Ոստիկանության տվյալներով՝ առգրավված 600 համակարգիչներն անհրաժեշտ էլեկտրաէներգիայով ապահովելու համար պետք էր ամսական հարյուր հազարավոր յուաններ վճարել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ