News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ԱՄՆ կառավարությունը զբաղվում է արաբական աշխարհի ռեսուրսները թալանելով, ուստի ամերիկացիները պետք է հեռանան տարածաշրջանից: Այս մասին, ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, հղում անելով Tasnim գործակալությանը, հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին:

«Ոմանք կարծում են, որ Սպիտակ տունը տարբեր որոշումներ է կայացնում Մերձավոր Արեւելքի ճակատագրի վերաբերյալ: Իրականում Արեւմուտքը ցանկանում է թալանել արաբական աշխարհի ռեսուրսները», - ասել է Ռոհանին:

«Դու ոչինչ չգիտես քաղաքականության եւ օրենքների մասին», - Al Manar հեռուստաալիքը ներկայացրել է Ռոհանիի խոսքն ուղղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին: Իսլամական Հանրապետության նախագահի կարծիքով՝ «ԱՄՆ-ի զինվորականները ֆինանսավորման աղբյուրներ են փնտրում Սիրիայում մնալու համար», իսկ «Վաշինգթոնի հեռացումը տարածաշրջանից կվերականգնի կայունությունն ու անվտանգությունը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ