News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ապրիլի 25-ին Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը Երեւանում լրացուցիչ անվտանգության միջոցներ է ձեռնարկել՝ մայրաքաղաքում շարունակվող բողոքի ցույցերի կապակցությամբ: Այս մասին, ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, հայտնել են դիվանագիտական առաքելությունում:

«Մեր հայ գործընկերները արտաքին անվտանգության միջոցներ են ձեռնարկել, մենք, մեր հերթին, սահմանափակել ենք մեր աշխատակիցների դուրս գալը, խորհուրդ ենք տվել նրանց ուղղակի այսօր դուրս չգալ (դեսպանատան սահմաններից): Ընդհանուր առմամբ դեսպանատան տարածքում իրավիճակը հանգիստ է»,- հայտարարել է գործակալության զրուցակիցը:

Ընդ որում, դիվանագիտական առաքելությունում դեռ չեն մեկնաբանում ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, ով հայտնել էր Ռուսաստանի դեսպանի հետ հանդիպելու մտադրության մասին: Ավելի վաղ Փաշինյանը հանդիպել էր ԵՄ դեսպանների հետ: Բացի Ռուսաստանի դեսպանի հետ հանդիպումից, նա մտադիր է հանդիպել նաեւ ամերիկյան դիվանագիտական առաքելության ղեկավարի հետ:

Փաշինյանը հանդիպել է ԵՄ դեսպանների հետ, հանդիպելու է նաեւ ԱՄՆ եւ ՌԴ դեսպաններին

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ