Իջեւանցիները փակել են դեպի Բագրատաշեն տանող ճանապարհը:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ միջպետական ճանապարհը երկկողմանի փակել են Իջեւան քաղաքի եւ հարակից գյուղերի բնակիչները: Նրանք պահանջում են հանդիպում Տավուշի մարզպետի եւ Իջեւանի քաղաքապետի հետ:

Նշենք, որ այսօր վաղ առավոտից ցույցեր են նաեւ Վանաձորում: Այստեղ ուսանողները դասադուլ են անում եւ երթով շրջել են քաղաքի փողոցներով՝ վանկարկելով «ՀՀԿ հեռացիր»:

Գյումրիում նույնպես դասադուլ եւ գործադուլ է:

Նիկոլ Փաշինյանի գլխավորած շարժման բողոքի ակցիան՝ Երեւանի փողոցներում