News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Այսօր հատուկ սրություն են ձեռք բերում գլոբալ եւ տարածաշրջանային մակարդակով անվտանգության ապահովման խնդիրները: Այս մասին նշված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարության մեջ: Նախագահի հայտարարությունն ընթերցել է ռուսական պատվիրակության ղեկավար, ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը, փոխանցում է «Վզգլյադը»:

Պուտինի հայտարարության մեջ նշվում է, որ «գլոբալ եւ տարածաշրջանային մակարդակով անվտանգության ապահովման խնդիրներն այսօր հատուկ սրություն են ձեռք բերում», եւ «դա մեծապես կապված է նրա հետ, որ համաշխարհային հանրության որոշ անդամներ ավելի հաճախ են փորձում անտեսել միջազգային իրավունքի համընդհանուր ընդունված նորմերը եւ սկզբունքները, ռազմական ուժի կիրառման են դիմում՝ շրջանցելով ՄԱԿ Անվտանգության խորհուրդը, հրաժարվում են միջպետական վեճերի կարգավորման առանցքային գործիք համարվող բանակցություններից»:

Ռուսաստանի նախագահի խոսքով՝ այս ամենը «քաղաքական եւ սոցիալական անկայունություն է ստեղծում, ձեռնտու է ահաբեկչությանը, ծայրահեղականությանը, անդրազգային հանցավորությանը, բերում է տեղային հակամարտությունների եւ ճգնաժամերի էսկալացիայի»:

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի հովանու ներքո անցկացվող ներկայիս հանդիպումը լավ հնարավորություն է ընձեռում միջազգային անվտանության տարբեր սպառնալիքներին հակազդելու ուղիների քննարկման համար, ինչպես նաեւ փորձի փոխանակման եւ պրոֆեսիոնալ շփումների ընդլայնման համար, կարծում է ՌԴ նախագահը:

Պուտինը շեշտել է, որ Ռուսաստանը «պատրաստ է այս ուղղությամբ արտասահմանյան գործընկերների հետ ամենասերտ փոխգործակցության՝ ինչպես բազմակողմ ձեւաչափով, այնպես էլ երկկողմ հիմքով»:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ն պատրաստվում է Ռուսաստանին ահաբեկչության հովանավոր հայտարարել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ