News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Այո, հասարակությունն իրավունք ունի այսօր հարցնել, թե ինչու են «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների մի մասը ԱԺ-ում կողմ քվեարկել վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի թեկնածությանը: յս մասին, այսօր՝ ապրիլի 25-ին, ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորած երթի ժամանակ «Ազատության» հետ զրույցում նշեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Գիտեք, որ ես եւ իմ մի քանի ընկերներ քվեարկել ենք դեմ Սերժ Սարգսյանի թեկնածությանը եւ մնում եմ այն կարծիքին, որ մեր գործընկերները կողմ չպետք է քվեարկեին:  Իմ խիղճը, իմ արժանապատվությունը թելադրել է դեմ քվեարկել:

Ես կարծում եմ, որ յուրաքանչյուրն ունեցել է ինչ-որ մոտիվացիա նրան կողմ քվեարկելու, ինձ համար անընդունելի ու անհասկանալի մոտիվացիա: Փորձում են մարդկային ինչ-ինչ պատճառաբանություններ բերել, իմ գործընկերն են, չեմ ուզում բացասական բան ասել»,-հայտարարեց Զոհրաբյանը:

Նշենք, որ ԱԺ-ում Սերժ Սարգսյանին վարչապետի պաշտոնում ընտրելու ժամանակ «Ծառուկյան» խմբակցության 31 պատգամավորներից միայն 12 դեմ քվեարկել Սերժ Սարգսյանին:

Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորած շարժման 11 օր տեւած բողոքի ակցիաներից հետո, ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել:

Փաշինյանը հայտարարել էր, որ ապրիլի 25-ին իշխանությունների հետ շարունակելու են բանակցությունները՝ իշխանության անցնցում փոխանցման շուրջ, սակայն ապրիլի 24-ի երեկոյան պարզ դարձավ, որ հանդիպումը չի կայանա: Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ Փաշինյանը միակողմանի նոր պահանջներ է առաջադրել: Փաշինյանն իր հերթին հայտարարել է, որ վերսկսում են բողոքի գործողությունները, քանի որ ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանի հրաժարականի գնով ուզում է պահպանել իշխանությունը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլորիս համար հանելուկ էր, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց. Ծառուկյան
Փաշինյանն էն մարդն ա, որ ոչ ոք իրա վրա չի կասկածում, իրա դուխի, իրա մտքի....
Ձեզ կողմ քվեարկած անձանց չդիտարկեք ձերը. Վահրամ Բաղդասարյանը՝ Փաշինյանին
Այդ տասը անձինք եւս կիսում են մեր դիրքորոշումը, պարզապես կողմ են քվեարկելու...
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը. ՀՅԴ-ն եւ «Ծառուկյանը» կողմ են քվեարկելու
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը...
Այսօրվանից Հայաստանում սկսելու են անշրջելի փոփոխություններ. Էդմոն Մարուքյան
Ակնհայտ էր, որ տասնամյակներով ձեւավորված համակարգը փտել էր...
Այո՛, աշխարհը զարմացավ. Բաբլոյանը համաձայնվեց Լենա Նազարյանի հետ
Կարելի էր եւ հատուկ նշել՝ զարմացավ իշխանության պահվածքով, իրավապահ մարմինների կեցվածքով...
Այս հեղափոխությունը կարող է լինել նաեւ ձերը. Արամ Սարգսյանը՝ ՀՀԿ-ին
Դրա համար պետք է ուղղակի պատասխանել մի քանի հարցի...
Ամենաշատ