News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Մադրիդի ինքնավար համայնքի կառավարության նախագահ Կրիստինա Սիֆուենտեսը չորեքշաբթի հայտարարել է հրաժարական տալու մասին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ես այս օրերին խոսել եմ իմ թիմի հետ եւ սկզբում որոշել էի այդ մասին հայտնել մայիսի 2-ին՝ վարչական միջոցառումներից հետո, բայց ես դա ավելի շուտ կանեմ. ես հայտնում եմ Մադրիդի համայնքի նախագահի պաշտոնից հրաժարական տալու մասին», -մամուլի ասուլիսին ասել է նա:

EFE գործակալությունը հաղորդում է, որ Իսպանիայի կառավարության նախագահ Մարիանո Ռախոյը հայտարարել է, որ քաղաքական գործիչն արել է այն, ինչ պետք է աներ այս իրավիճակում:

Չորեքշաբթի էլեկտրոնային Okdiario թերթը Սիֆուենտեսին մեղադրել էր 2011 թվականին սուպերմարկետից 40 եվրոյի երկու քսուք գողանալու համար: Թերթը հրապարակել է տեսանյութ, որում սուպերմարկետի աշխատակիցը կնոջն ուղեկցում է առանձին սենյակ եւ նրա պայուսակից վերցնում է գողացված ապրանքները:

Նա մոտ 45 րոպե ձերբակալված է մնացել, մինչեւ չի ժամանել ազգային ոստիկանությունը, որն իր ղեկավարությունից հրաման է ստացել բաց թողնել կնոջը:

Բացի այդ, վերջերս Սիֆուենտեսը մեկ այլ սկանդալի կենտրոնում է հայտնվել: El Diario-ն նրա մեղադրել է խաբեության ճանապարհով Իսպանիայի համալսարաններից մեկում մագիստրոսի աստիճան  ստանալու համար: Արդյունքում ընդդիմությունը պահանջել է, որ նա անհապաղ հրաժարական տա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ