News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Ինդոնեզիայում անօրինական նավթահորում բռնկված հրդեհի ժամանակ մահացածների թիվը հասել է 15-ի, եւս 43 մարդ  վիրավորվել է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով արտակարգ իրավիճակների դեմ պայքարի գործակալությանը:

Ավելի վաղ հաղորդվել էր 10 մահացածների եւ մի քանի տասնյակ տուժածների մասին:

 «Մենք շարունակում ենք տվյալներ հավաքել մահացածների թվի մասին, քանի որ հրդեհը դեռ չի մարվել», — նշել է գործակալությունը:

Հաղորդվում է, որ բոլոր տուժածները հոսպիտալացվել են մոտակա հիվանդանոցները:

Նախնական տվյալներով՝ հրդեհի պատճառ կարող էր լինել  եռակցման աշխատանքների ժամանակ առաջացած կայծը: Բացառված չէ նաեւ, որ հրդեհը կարող էր բռնկվել ծխախոտից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ