News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը հույս է հայտնել, որ միջկորեական գագաթաժողովը, որը կկայանա ապրիլի 27-ին Փհանմունջում, Կորեայի Հնարապետության եւ ԿԺԴՀ-ի միջեւ հաշտության ուղու սկիզբը կդնի, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Այս հանդիպումը հարմար առիթ է թափանցիկ երկխոսություն եւ հաշտության կոնկրետ ուղի սկսելու համար՝ կորեական թերակղզում եւ ամբողջ աշխարհում խաղաղություն ապահովելու համար», — Վատիկանում ասել է նա:

Ֆրանցիսկոսը հավաստիացրել է, որ աղոթելու է արագ հաշտեցման համար, որին, ըստ նրա, անհամբեր սպասում է կորեական ժողովուրդը:

 «Սուրբ աթոռը աջակցում եւ խրախուսում է ցանկացած օգտակար եւ անկեղծ նախաձեռնություն՝ ավելի լավ ապագայի եւ ազգերի միջեւ բարեկամության կառուցման համար», — ասել է նա:

Դիմելով   քաղաքկան գործիչներին, որոնք անմիջական պատասխանատվությու ունեն  գագաթաժողոի հաջողության համար, Հռոմի Պապը կոչ է արել նրանց քաջության հույս ցուցաբերել եւ վստահությամբ գնալ սկսված ճանապարհով:

 

 

 

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ