News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Կոտայքի մարզում, ապրիլի 24-ին, սպանության փորձ է տեղի ունեցել. ժամը 22։00-ի սահմաններում «Չարենցավան» բժշկական կենտրոնից ոստիկանության Չարենցավանի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի աջ կեսի հրազենային թափանցող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել երիտասարդ տղա։

Shamshyan.com-ի   փոխանցմամբ, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հրազենային վիրավորում ստացած քաղաքացին Կոտայքի մարզի Արզական գյուղի բնակիչ՝ 23-ամյա Հովհաննես Թ.-ն է։ Իրավապահները պարզել են նաեւ, որ նա հիվանդանոց է տեղափոխվել Ալափարս-Չարենցավան ավտոճանապարհին գտնվող «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության ենթակայանին հարակից, ԽՍՀՄ տարիներից կառուցված ջերմոցների կողմից։

Իրավապահները Չարենցավանի հիվանդանոցի բակից ապօրինի հրազեն պահելու կասկածանքով Չարենցավանի ոստիկանություն են բերման ենթարկել վիրավորի համագյուղացի՝ 53-ամյա Հարություն Թ.-ին։ Նրա մոտ հայտնաբերվել է ակոսափող հրազեն, իսկ Հ. Թադեւոսյանը հայտարարել է, որ ժամեր առաջ իր ազգականը զանգահարել է իրեն եւ հայտնել, որ «Բդո» մականվամբ քաղաքացին հրազենային վնասվածք է պատճառել իր որդի Հովհաննեսին՝ նկատի ունենալով հիվանդանոց տեղափոխված Հ. Թադեւոսյանին եւ այդ ժամանակ ինքը ինքնապաշտպանության նպատակով իր անվամբ հաշվառված նշված հրազենը վերցրել է իր հետ եւ ժամանել է Չարենցավանի բժշկական կենտրոն։

Աղբյուրի տեղեկություններով՝ Հարություն Թադեւոսյանն աշխատում է Գիտությունների ազգային ակադեմիայի հանգստյան տանը՝ որպես տնօրեն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան
Այդ գործերն են՝ Արթուր Դանիելյանի գանգատը՝ Ալեն Սիմոնյանին ապօրինաբար քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ...
Ադրբեջանում Իրանի քաղաքացին լրտեսության մեղադրանքով է 12 տարվա ազատազրկման դատապարտվել
Պետական ​​անվտանգության ծառայության կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, որ Գաեդի Մոհամմադ Նաջաֆը լրտեսությամբ է զբաղվել Ադրբեջանի տարածքում...
Գեղարքունիքում հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ
Մարտի 23-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում…
Կոլորադոյի նահանգում կործանվել է  AH-64E Apache ուղղաթիռը
Զորավարժությունների ժամանակ ամերիկյան հարվածային ուղղաթիռ է կործանվել...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 72 դեպք. Գրանցվել է 16 ավտովթար. զոհվել է 3, վիրվորվել՝ 29 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի...
Իսպանիայում տղամարդը կացնով գրոհել է McDonald's ռեստորանը
Տղամարդը կացնով կոտրել է ռեստորաններից մեկի ցուցափեղկը...
Ամենաշատ