News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Ցուցարարները «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հասնում են Երեւանի Հանրապետության հրապարակ։ Այս պահին նրանք անցնում են Տիգրան Մեծի պողոտայով։ Երթը մեկնարկել էր Հանրապետության հրապարակից, անցել Երեւանի կենտրոնով եւ Էրեբունի վարչական շրջանով (ֆոտոռեպորտաժ

Նշենք, որ Հանրապետության հրապարակում ակտիվորեն պատրաստվում են հանրահավաքի, այժմ մեծ բեմ են տեղադրել՝ հսկա բարձրախոսներով։

«Պահանջում ենք ՀՀԿ անվերապահ կապիտուլյացիան»,- հրապարակում ասել է Փաշինյանը։ նա նաեւ նշել է, որ այժմ ցանկանում է հանգստանալ, մի քանի հանդիպում ունի։ Իսկ երեկոյան ելույթ կունենա հանրահավաքում. «Չնայած ասելու շատ բան չկա, մենք հաղթել ենք ու վերջ»։ Նա նաեւ նշել է,թ ե այսօր պաշտոնապես ծառայության մեջ գտնվող ոստիկաններ են միացել շարժմանը։

Բողոքի լայնածավալ ցույցեր են Երեւանի տարբեր փողոցներում, հանրապետության տարբեր վայրերում։ Ցուցարարների մի խումբ էլ փակել է «Դամլա գարդեն մոլի» ճանապարհը։ Հանրահավաք է ընթանում Վանաձորի հրապարակում, Հրազդանում փակել են որոշ փողոցներ:

Նշենք, որ այսօր հայտարարությամբ շարժմանն են միացել «Ելք» դաշինքի մյուս երկու ուժերը՝ «Հանրապետությունը» եւ «Լուսավոր Հայաստանը»: Իսկ ԲՀԿ-ն իր կողմնակիցներին կոչ արել հանրապետության բոլոր մարզերում եւ Երեւանում մոբիլիզացվել եւ դուրս գալ փողոց, լինել ժողովրդի կողքին:

Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորած շարժման 11 օր տեւած բողոքի ակցիաներից հետո, ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել:

Փաշինյանը հայտարարել էր, որ ապրիլի 25-ին իշխանությունների հետ շարունակելու են բանակցությունները՝ իշխանության անցնցում փոխանցման շուրջ, սակայն ապրիլի 24-ի երեկոյան պարզ դարձավ, որ հանդիպումը չի կայանա: Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ Փաշինյանը միակողմանի նոր պահանջներ է առաջադրել: Փաշինյանն իր հերթին հայտարարել է, որ վերսկսում են բողոքի գործողությունները, քանի որ ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանի հրաժարականի գնով ուզում է պահպանել իշխանությունը:

Փաշինյանը կոչ է արել այսօր՝ ապրիլի 25-ին վերսկսել քաղաքացիական անհնազանդության ակցիաները եւ թույլ չտալ, որ ՀՀԿ-ն մնա իշխանության:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլորիս համար հանելուկ էր, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց. Ծառուկյան
Փաշինյանն էն մարդն ա, որ ոչ ոք իրա վրա չի կասկածում, իրա դուխի, իրա մտքի....
Ձեզ կողմ քվեարկած անձանց չդիտարկեք ձերը. Վահրամ Բաղդասարյանը՝ Փաշինյանին
Այդ տասը անձինք եւս կիսում են մեր դիրքորոշումը, պարզապես կողմ են քվեարկելու...
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը. ՀՅԴ-ն եւ «Ծառուկյանը» կողմ են քվեարկելու
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը...
Այսօրվանից Հայաստանում սկսելու են անշրջելի փոփոխություններ. Էդմոն Մարուքյան
Ակնհայտ էր, որ տասնամյակներով ձեւավորված համակարգը փտել էր...
Այո՛, աշխարհը զարմացավ. Բաբլոյանը համաձայնվեց Լենա Նազարյանի հետ
Կարելի էր եւ հատուկ նշել՝ զարմացավ իշխանության պահվածքով, իրավապահ մարմինների կեցվածքով...
Այս հեղափոխությունը կարող է լինել նաեւ ձերը. Արամ Սարգսյանը՝ ՀՀԿ-ին
Դրա համար պետք է ուղղակի պատասխանել մի քանի հարցի...
Ամենաշատ