«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Երեւանի գազաֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղը տեղեկացնում է, որ գործող գազատարների հետ ներմիացման աշխատանքներ կատարելու նպատակով ապրիլի 26-ին ժամը 9:00-ից մինչեւ ապրիլի 27-ի ժամը 18:00-ն դադարեցվելու է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ թաղամասի առանձնատների եւ թվով 25 հանրային կազմակերպությունների գազասպառողների գազամատակարարումը:
«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:
Գազանջատման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով»,-ասված է հաղորդագրության մեջ: